Բաժիններ՝

Սարկոզին կոչ է անում հրաժարվել հին հայեցակարգերից և մտածել «ապագա Եվրոպաների» մասին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է Արեւմուտքի անկման մասին: Մադրիդի Ֆրանսիսկո դե Վիտորիա համալսարանում նրա ելույթի տեսագրությունը հրապարակված է Mundo թերթի կայքում:

«Դարեր ի վեր համաշխարհային առանցքն անցել է արեւմուտքում, եւ այսօր այն տեղափոխվել է արեւելք: Մոլորակը բնակեցնող յոթ միլիարդ մարդուց չորս միլիարդն ապրում է Ասիայում, իսկ կենտրոնում՝ սոսկ 800 միլիոնը: Մենք այլեւս համաշխարային առանցք չենք, եւ դրա համար կան ժողովրդագրական պատճառներ»,- ասել է քաղաքական գործիչը:

Նրա կարծիքով՝ Եվրամիության ճգնաժամի պատճառը հնացած գաղափարներն են: Այսպես, նշել է նախկին նախագահը, չի կարող միասնական Եվրոպա լինել 27 երկրով: Դրա փոխարեն նա տեսնում 1«չորս Եվրոպա». Շենգեն, եվրո, պաշտպանություն եւ միություն, ուստի կոչ 1 անում հրաժարվել հին հայեցակարգերից եւ մտածել «ապագա Եվրոպաների» մասին: Այդ իրավիճակն, ընդգծել է Սարկոզին, հանգեցրեց, մասնավորապես, Brexit-ին, որը նա համարել 1 «խելացնորություն, դրամա եւ պատմական հակասություն»:

«Եվրոպան պետք 1 դադարի անշարժ լինել փովոխվող աշխարհում: Քաղաքացիները պետք է իմանան, թե իրենք ուր են գնում: Մեզ երազանք է անհրաժեշտ: Անգործության պատճառով երազանքի տերեր են դառնում ուրիշները: Եվրոպական հին քաղաքակրթությունն 1լ դեռ ունի երազանքներ եւ հավակնություններ: Այն չի ցանկանում մահանալ»,- հավելել է նախկին նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս