Բաժիններ՝

«Այս մարդը վերջին 20 տարվա մեջ ավելի շատ բան է արել Հայաստանի գիտության համար, քան նախորդ և ներկա կառավարությունները միասին վերցրած»

Երկարատև հիվանդությունից հետո, 80 տարեկանում, մահացել է ամերիկահայ անվանի աստղագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ, Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) գիտական խորհրդի նախագահ, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանը։

Նա ժամանակակից խոշորագույն գիտնականներից մեկն էր, ով հայտնի էր միջաստղային միջավայրի, մոլորակաձև միգամածությունների, գալակտիկաների, ռադիոաստղագիտության և այլ բնագավառներում իր հայտնագործություններով, ինչպես նաև հայ գիտության հանդեպ իր ցուցաբերած մեծ ծառայություններով:

«Այս մարդը վերջին 20 տարվա մեջ ավելի շատ բան է արել Հայաստանի գիտության համար, քան նախորդ և ներկա կառավարությունները միասին վերցրած»,- մեծանուն աստղաֆիզիկոսն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը.

«Հիմնադրել է ANSEF, որը իր և իր գործընկերների նվիրատվությունների հաշվին ամեն տարի 20-25 հայ գիտնականների 5000$ փոքր դրամաշնորհներ է տրամադրում: Արդեն 18 տարի գործում է այս հիմնադրամը: Երվանդ Թերզյանը իսկական գիտնականի, հայրենասերի ու ազգային հերոսի կերպար է:

Հ.Գ. Մեր բոլոր խնդրանքները նախորդ և ներկա կառավարություններին առ այն, որ աջակցեն ANSEF-ին՝ տրամադրե ֆինանսավորում որպեսզի փորձաքննություն անցած և ամենաբարձր միավորներ հավաքած բոլոր գիտական նախագծերը ստանան ֆինանսավորում, մինչև այսօր մնացել են անպատասխան»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս