Կազմակերպիչները ներկայացրել են «Եվրատեսիլ-2020»-ի լոգոտիպը
Եվրոպայի հեռարձակողների միությունը ներկայացրել է «Եվրատեսիլ-2020» 65-րդ միջազգային մրցույթի պաշտոնական լոգոտիպը. մրցույթ, որը տեղի կունենա հաջորդ տարվա մայիսի 12-ից մինչեւ 16-ը Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։
Շրջանը բաղկացած է 41 մասնակից երկրների դրոշներից՝ մրցույթին դրանց առաջին մասնակցության կարգով: «Այդ լուծումը բնորոշ էհոլանդական դիզայնին. լոգոտիպը մինիմալիստական է, փորձարարական եւ նորաստեղծական: Այն ունի իր պատմությունը, գունագեղ է, հանդիսավոր: Այնպես է զուգադիպել, որ 1956 թվականին մրցույթում առաջինը ելույթ են ունեցել Նիդեռլանդների ներկայացուցիչները, ուստի ամենասկզբից գալիս են հոլանդական դրոշի գույները»,- հայտարարել է «Եվրատեսիլ-2020»-ի գործադիր պրոդյուսեր Սիտսե Բակերը: Մրցույթը կանցնի Open Up («Բացվիր») նշանաբանով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: