Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 26-ից 27-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն է այցելել Ավստրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հանրապետության խորհրդի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի թեկնածությունն է առաջարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարի պաշտոնում:
Միջազգային հարթակներում պետության ղեկավարների պաշտոնական այցերը առանձնակի կարևորություն ունեն պետության արտաքին իմիջի համար և մատնանշում են տվյալ պետության արտաքին վեկտորների ու դիվանագիտական տեսլականի խորքային պատկերը։ Այս առումով գերկարևոր է երկրի առաջին դեմքերի ներկայացվածությունը միջազգային հարթակներում։
Քաղապետ Հայկ Մարությանն այցելել է «Երևանտրանս» ՓԲԸ, ծանոթացել երթուղային նոր ցանցի պահանջներին համահունչ ավտոբուսների հավաքակայանի շինարարական աշխատանքներին, որոնք գտնվում են ավարտական փուլում:
Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Կապան քաղաքի 26-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նոյեմբերի 29-ին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ռուսական զենք գնել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ գործընկերոջ՝ Հայկ Սարգսյանի նախագիծը՝ պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ, դեռ պետք է երկար ճանապարհ անցնի և դրվի քննարկման:
Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի 3 մասնաճյուղերի տոնական բացումը, ինչը ևս մեկ անգամ ամրապնդեց Բանկի առաջատար դիրքերը ՀՀ բանկային շուկայում` մասնաճյուղերի քանակով:
Վարչապետը կարևորել է նախարարությունների և շահագրգիռ պետական մարմինների միջև համակարգված մշտական աշխատանքը, հանձնարարել ռազմավարությունների մշակման գործընթացը պահել ուշադրության կենտրոնում և ներկայացնել ռազմավարությունների աստիճանակարգության սխեմա:
«Սև ուրբաթ»-ը տոն է, որն աշխարհը նշում է 19-րդ դարից: Այս օրերին աշխարհի տարբեր խանութներից կարելի է գնումներ կատարել մեծ զեղչերով: «Սև ուրբաթ» տերմինն առաջին անգամ հայտնվել է Ֆիլադելֆիայում և նշանակում էր՝ ճանապարհների խցանում ուրբաթ օրը՝ Գոհունակության տոնից հետո: Black Friday համաշխարհային շոփինգ իրադարձությանը Հայաստանը միացել է բոլորովին վերջերս: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ այնպիսի զեղչեր, ինչպիսին աշխարհում են լինում, Հայաստանում հնարավոր չեն: Փորձագետը հավատում է միայն 10-30 տոկոս զեղչերին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերքում է տարածված այն տեղեկությունները, թե իր որդին Արցախի պաշտպանության բանակից տեղափոխվել է Լուսակերտ և այնտեղ է շարունակում ծառայությունը:
Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականին 2017թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 8.6%-ով կամ 2.2 տոկոսային կետով և կազմել 23.5%։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ ջան, մի բան խնդրեմ ձեզ: Ամեն հիմարություն չի կարելի կրկնել, որքան էլ որ այդ հիմարության հեղինակը պետության ղեկավարն է:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դատական նիստում հրաժարվել է պատասխանել դատարանի հարցերին ի նշան բողոքի դատարանի, հետաքննության եւ դատախազության կամայականության դեմ:
Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը քաղաքական-հասարակական-իրավական ոլորտներն ավիրելուց հետո, հիմա էլ անցել է հոգեւորին. նախօրեին Աստվածաշունչը խմբագրեց, իր եւ Տեր Հիսուս Քրիստոսի միջեւ զուգահեռներ անցկացրեց:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի կարծիքով՝ մշակույթի ոլորտում հիմնական բացթողումն այն է, որ տարիներ շարունակ Մշակույթի նախարարության վրա են դրվել նախարարության ուժերից վեր սոցիալական գործառույթներ:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն առաջարկում է օդի տուրքից ազատել նոր ուղղություններով չվերթով մեկնող անձանց: Այս մասին օրենքի նախագիծը հավանության արժանացավ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այն հանձնաժողովի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
ՏԿԵՆ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկման շրջանակներում կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվող ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներին, ինչպես նաև երթևեկության անվտանգությունից ելնելով, հետևել կապալառու կազմակերպության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հրահանգներին։
Նոյեմբերի 27-ին 4-րդ զորամիավորման N զորամաս են այցելել կցագրված դպրոցի բարձր դասարանների աշակերտները, ծանոթացել զորամասի անցած մարտական ուղուն, զորամասի արիության ու փառքի խորհրդանիշ մարտական դրոշի պատմությանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արա Խզմալյանի խոսքով՝ կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում Մշակույթի նախարարությունում կրճատումներ եղել են, իսկ թե քանի հոգի են կրճատվել, փոխնախարարը հստակ տվյալների չի տիրապետում:
Վրաստանի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչները բանակցություններ կվարեն դիվանագետների մասնակցությամբ եւ կքննարկեն նաեւ խորհրդարանական ընտրությունների «գերմանական մոդելին» անցնելու հնարավորությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
Ցանկացած իշխանություն, նախ և առաջ, պատասխանատու և հաշվետու է իր ժողովրդի առաջ և իր գործողությունների համար պետք է պատասխան տա՝ անկախ քաղաքական իրավիճակից։ Իսկ թե ե՞րբ ու ի՞նչ քայլերի համար պետք է պատասխան տա՝ այդ չափորոշիչները որոշում է նորին գերազանցություն ժամանակը։
Մի քանի տասնյակ Էկոակտիվիստներ նոյեմբերի 29-ին մի քանի ժամ արգելափակել էին Amazon ինտերնետ-առեւտրի ընկերության ֆրանսիական բաժանմունքի կենտրոնակայանը: Ինչպես հայտնել է Europe 1 ռադիոկայանը, բողոքը կապված էր «Սեւ ուրբաթի»՝ նվազեցված գներով ապրանքների սպառավաճառքների խոշորագույն օրվա հետ։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել եվրոպական հեղինակավոր «Diplomatic World» ամսագրին: Հարցազրույցը հրապարակվել է ամսագրի 62-րդ համարում: Հարցազրույցում Աննա Հակոբյանը պատմել է ամուսնու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման, սիրո և ընտանիք կազմելու պատմությունը:
Ուրախ ենք, որ ընդունել եք ժողովրդի վարչապետի «challenge»-ը և խոստացել եք ամեն ամիս 10.000 դրամ նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին: Քանի որ Դուք խոստում տալու և չկատարելու խնդիր ունեք և մինչ այս պահը չեք կատարել ժողովրդի վարչապետին տրված մեկ այլ խոստում (բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում), մի խումբ հայաստանցիներով որոշել ենք հունվարից սկսած ստուգել Ձեր այս մի խոստման կատարման ընթացքը:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը որոշել է միանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նետած մարտահրավերին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը, մի քաղաքացի կառավարության շենքի դիմաց փորձել էր ինքնահրկիզվել: Նա իր վրա բենզին էր լցրել ու փորձել իրեն հրկիզել: Ոստիկաններին հաջողվել էր կանխել դա, ու քաղաքացուն ուղղորդել էին կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննության վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի մոտ: