Բացահայտվել են Երևանում կատարված գողությունների մի շարք դեպքեր
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում կատարված առերևույթ գողությունների մի շարք դեպքեր: Մեկ անձ կալանավորվել է:
Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, կոտրելով ավտոմեքենաների ապակիները՝ կատարել է գողություն:
Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված անձի կողմից նմանատիպ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, հնարավոր հանցակիցներին պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: