Պատրաստում ենք աղանդեր, որը կցանկանաք գդալով ուտել
Բաղադրիչներ
1. Կաթ – 1 բաժակ
2. Կակաոյի փոշի – 3 ճ/գ
3. Շաքարավազ – 3 ճ/գ
4. Ալյուր – 3 ճ/գ
5. Կարագ – 70-80 գրամ
6. Շոկոլադե սալիկ – 1/4 հատ
Պատրաստման եղանակը
1. Կաթը լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը, ալյուրը և կակաոն: Խառնել:
2. Դնել կրակի վրա և ժամանակ առ ժամանակ խառնել, որ չայրվի:
3. Եռալուց հետո մեկ րոպե եփել և վերցնել կրակից: Սառեցնել 20 րոպե:
4. Ավելացնել կարագը և խառնել:
5. Լցնել զանգվածը տարաների մեջ, զարդարել քերած շոկոլադով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը