
Հայտնի է ալկոհոլի անվնաս քանակը կանանց և տղամարդկանց համար

Առանց առողջությանն էական վնաս հասցնելու, կանայք պետք է խմեն օրական ոչ ավելի, քան 12 գ մաքուր ալկոհոլ, իսկ տղամարդիկ՝ ոչ ավելի, քան 24 գ: Այս կարծիքին են հանգել գերմանացի գիտնականները, հայտնում է Focus-ը:
Գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական 12 գ ալկոհոլի դոզան նվազագույն վնասն է հասցնում կնոջ օրգանիզմին, ինչը համարժեք է 0.3 լիտր գարեջրին կամ մեկ բաժակ գինուն: Տղամարդկանց համար օրական առավելագույնը 24 գ-ն է կամ 0.6 լ գարեջուրը:
Առողջությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում լիովին հրաժարվել ալկոհոլից, քանի որ դրա օգտագործումը խանգարում է օրգանիզմում վիտամինների և սննդանյութերի կլանմանը: Սա, իր հերթին, հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների զարգացմանը: Բացի այդ, մեծանում է քաղցկեղի զարգացման ռիսկը:
Փորձագետները հորդորել են շաբաթական առնվազն երկու օր ալկոհոլ չօգտագործել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը