Բաժիններ՝

Նատալի Փորտմանը շուն է վերցրել բանտից

Նատալի Փորտմանը շուն է վերցրել այն կազմակերպությունից, որտեղ կենդանիների հետ զբաղվում են բանտարկյալները: Այդ մասին հայտնել է People-ը: Դերասանուհին ընտանիքի նոր անդամի լուսանկարը զետեղել է ինստագրամում:

Կալիֆոռնիայի ապաստարաններից կենդանիներ են բերվում Paws for Life K9 Rescue, որոնց սոցիալացում եւ վարժեցում է անհրաժեշտ: Բանտարկյալները դրանց վերականգնմանն են նվիրում ամբողջ ազատ ժամանակը: Նրանք ծառայական շներ են պատրաստում պատերազմի՝ հետվնասվածքային սթրեսային խանգարմամբ վետերանների համար կամ հավաստագրված սաներ, որոնց կարելի է վերցնել ընտանիք:

«Ես աչքովս տեսա՝ որքան օգտակար է այդ ծրագիրը թե՛ կենդանիների եւ թե՛ դրանց վարժեցնողների համար»,- գրել է Փորտմանը:
Սպիտակ փափկամազ Սանդեյը կապրի նրա տանը Փենի կոչվող մեկ այլ շան հետ: Դերասանուհին վաղուց է հայտնի կենդանիների նկատմամբ ունեցած իր սիրով: Շատ տարիներ առաջ նա բուսակեր է դարձել՝ դրանց վնասելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930