Եվրամիության եւ ՄԱԿ-ի հրավերով 80-ից ավելի երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ են Բրյուսելում մասնակցել Սիրիային նվիրված երրորդ միջազգային դոնորական խորհրդաժողովին:
Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ավիահանրանավի հրամանատարը վերադարձի թույլտվություն է խնդրել Ադիս Աբեբայի օդանավակայանից թռչելուց հետո արդեն երեք րոպե անց, քանի որ օդանավը չափազանց արագ է սկսել արագություն հավաքել:
Վթարային իրավիճակ ստեղծած «Նիվան» տեղափոխվեց ՃՈ պահպանվաղ հատուկ տարածք:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կրթական մշակութային նախաձեռնությունների կենտրոնի տնօրենի կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը հերթական հեռախոսազույցի թնթացքում էական առաջընթացի են հասել առեւտրական համաձայնագրի տեքստի շուրջը:
Իսրայելացի զինվորականները լույս մարտի 15-ի գիշերը շուրջ հարյուր թիրախ են գրոհել Գազայի հատվածում ի պատասխան պաղեստինցիների կողմից Թել Ավիվի հրթիռակոծման:
ԱՄՆ-ի Սենատը մարտի 14-ին ընդունել է բանաձեւ, որը չեղյալ է հայտարարում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմի մասին:
րևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային քննարկում է կազմակերպել Համաշխարհային բանկի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ: Հանդիպման առիթը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգի արդիականացմանն ուղղված գործընթացի քննարկումն էր:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է Եվրամիությունից երկրի դուրս գալու պաշտոնական ժամկետի փոխադրման վերաբերյալ կառավարության առաջարկության օգտին:
Նոր Զելանդիայում առնվազն 27 մարդ է զոհվել Քրայսթչերչ քաղաքի Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Վայքի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
«Քաղաքական լիգան», նախաձեռնելով ձևավորել Հայաստանի քաղաքական օրակարգը, որպես այդ օրակարգի առաջանահերթություն սահմանել է նոր Սահմանադրության ընդունումը: Մարտի 13-ին կայացավ Լիգայի նախաձեռնած առաջին հրապարակային քաղաքական քննարկումը «Նոր Հայաստանի քաղաքական օրակարգը. նոր Սահմանադրությու՞ն, թե՞ սահմանադրական փոփոխություններ» թեմայով:
Միացյալ Նահանգների Կոնգրեսում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ ընդգծեցին, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա:
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ անցյալ տարվա սկզբներից ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը սկսել էր Հայաստանում ծխախոտի գործարան կառուցել։ Այն ժամանակ Հարությունյանը ՊԵԿ նախագահն էր, ու նման խոշորամասշտաբ ներդրումը, բնականաբար, կարող էր լիարժեք իր նպատակին ծառայել՝ հարկայինում խնդիր չէր ունենա, հումքի ներմուծման հարցում՝ ևս։
Նաիրա Զահրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ ես ու իմ ընկերները Օպերայում կենդանի վահան էինք կանգնել ոստիկանների և ցուցարարների միջև, ո՞ւր էին իրավապաշտպան ակտիվիստները:
Մարտի 15-ին, ժամը 00:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում՝ «Աղաբաբյան» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում. «Երեւանի քաղաքապետարանը երեկվանից վերսկսել է Օպերայի հարակից տարածքի առաջին օղակում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Սակայն երեկ իրավիճակը գնալով թեժանում էր. անգամ ԱԺ պատգամավորներն էին շտապել դեպքի վայր` փորձելով կանխել հնարավոր բախումները:
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է ՏԻՄ ոլորտում տիրող իրավիճակին, թե ինչպես են մարզպետներն ամեն կերպ փորձում իրենց դիրքերն ամրապնդել համայնքային «դաշտում» եւ վերահսկողություն սահմանել հատկապես ֆինանսական հարցերում:
«Փաստ» թերթը գրում է. «Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Ջազզվե» ընկերության հայտարարություն է տարածել, որում ասվախ է. «Սիրելի երևանցիներ, այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Օպերայի տարածքում ցավալի իրողություն է, որը շտկելու ու իրադարձություններն իրենց ճիշտ հուն վերադարձնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը շրջանառության մեջ է դրել Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագիծը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից Արմեն Խաչատրյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում:
«Իրատես» թերթը զրուցել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ԱԺ մշտականհանձնաժողովինախագահ Վարազդատ Կարապետյանի հետ.
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմքայլական պատգամավոր Գեւորգ Պապոյանին իր ժեստիկուլյացիայի, խոսքի առոգանության, ձեռքի շարժումների եւ այլ հատկանիշների պատճառով շատերն են նմանեցնում Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ ոմանք անգամ նրան կնքել են «փոքրիկ Նիկոլ» անունով։
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվել է ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, թիկունքի գծով տեղակալ Գագիկ Մելքոնյանը, որը իր ցուցմունքում խոսել է մարտըի 1-ի իրադարձություների ժամանակ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնապահներին զինվորական համազգեստ հատկացնելու մասին:
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բավականին տարօրինակ հայտարարություն է արել՝ կապված վերջին շրջանում պարբերաբար շեշտվող «հասարակություններին խաղաղության պատրաստելու» գաղափարի վերաբերյալ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի համար Արցախ այցելած Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաեւ այսպես ասած՝ ներքաղաքական թեմայով, մասնավորապես Արցախի նախագահի թեկնածուի հավակնորդ, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «4 օր առաջ «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունը՝ Ամուլսարի հանքը շահագործող, հայտարարեց միջազգային արբիտրաժ դիմելու մտադրության մասին, որը կիրականացնի ծանուցումից 3 կամ 6 ամիս անց։
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս անդրադարձել էինք ՊԵԿ Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Օհանյանի նշանակմանը։ Գրել էինք, որ նա նշանակվել է Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ և պաշտոնով հավասարվել որդուն` Սինոդ Օհանյանին, որը Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է։