Բաժիններ՝

Միջազգային հանրակցությունը Բրյուսելի խորհրդաժողովում 7 մլրդ դոլար է հանգանակել Սիրիայի համար

Եվրամիության եւ ՄԱԿ-ի հրավերով 80-ից ավելի երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ են Բրյուսելում մասնակցել Սիրիային նվիրված երրորդ միջազգային դոնորական խորհրդաժողովին: Երկու օրվա ընթացքում միջազգային հանրակցությունը 7 մլրդ դոլար է հանգանակել որպես օգնություն Սիրիայի բնակչությանն ու փախստականներին:

Բաց այդ, խորհրդաժողովի մասնակիցները քննարկել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները եւ այդ երկրում ճգնաժամի կարգավորման բանակցությունների վիճակը՝ լիակատար աջակցություն հայտնելով ՄԱԿ-ի հովանու ներքո շարունակվող քաղաքական գործընթացին եւ կոչ անելով ակտիվացնել ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում:

«Ես հպարտ եմ հայտարարելու, որ այստեղ հավաքված պատվիրակությունները հավաքական պարտավորություն են ստանձնել 7 մլրդ դոլար հատկացնել որպես մարդասիրական օգնություն այդ երկրի ժողովրդին ու փախստականներին»,- ասել է հումանիտար օգնության եւ ճգնաժամային կառավարման հարցերով եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը՝ ամփոփելով խորհրդաժողովի արդյունքները: Նա ընդգծել է, որ այդ գումարի երկու երրորդը պարտավորվել են հատկացնել Եվրամիությունը եւ հանրակցության անդամ առանձին երկրներ:

Բացի այդ, խորհրդաժողովի համանախագահների ամփոփիչ հայտարարության մեջ ասված է, որ եւս 2,4 մլրդ դոլար հատկացվելու է 2020 եւ հաջորդ տարվա համար:
Այսպիսով. խորհրդաժողովի մասնակիցները 1 մլրդ դոլարով ավելի են հանգանակել, քան անցյալ տարի եւ քան սպասվում էր հավաքել այս տարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս