«Փոքրիկ Նիկոլը». Պատգամավորը հատո՞ւկ է նմանակում վարչապետին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմքայլական պատգամավոր Գեւորգ Պապոյանին իր ժեստիկուլյացիայի, խոսքի առոգանության, ձեռքի շարժումների եւ այլ հատկանիշների պատճառով շատերն են նմանեցնում Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ ոմանք անգամ նրան կնքել են «փոքրիկ Նիկոլ» անունով։

Դուք հատո՞ւկ եք նմանակում Փաշինյանին՝ հարցրել է մեր լրագրողը։ Պապոյանը ծիծաղել է․

«Այն մարդիկ, որոնք ինձ գիտեն վաղուց, իմ ուսանողները հատկապես կփաստեն, որ այդպես չէ, ես բացարձակապես չեմ նմանակում, այն ժեստիկուլյացիան, որ կա, իմն է, այդպես եղել է, այդպես էլ կմնա՝ անկախ իմ կարգավիճակից։ Մարդը, կարծում եմ, իր ամպլուայից պիտի դուրս չգա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031