Եթովպիայում կործանված Boeing 737 MAX 8-ի հրամանատարը վերադարձի թույլտվություն էր խնդրել. NYT
Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ավիահանրանավի հրամանատարը վերադարձի թույլտվություն է խնդրել Ադիս Աբեբայի օդանավակայանից թռչելուց հետո արդեն երեք րոպե անց, քանի որ օդանավը չափազանց արագ է սկսել արագություն հավաքել:
Այդ մասին ասված է մարտի 14-ին The New York Times (NYT) թերթում հրապարակված հոդվածում: Թերթի աղբյուրների խոսքով, որոնք ծանոթացել են հանրանավի անձնակազմի եւ ավիակարգավարների միջեւ խոսակցությունների վերաբերյալ տվյալներին, վերթիռից արդեն երեք րոպե անց հրամանատարը հանգիստ ձայնով հայտնել է «թռիչքի կառավարման» հետ կապված խնդիրների մասին:
Երկու րոպե հետո կարգավարներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ինքնաթիռն անսովոր է շարժվում: Երեք րոպե անց հրամանատարը վերադարձի թույլտվություն է խնդրել, ըստ որում նրա ձայնը վկայել է, որ նա խուճապի է մատնված:
Ինքնաթիռի հետ կապը կորել է դրա թռիչքից մոտավորապես հինգ րոպե անց, ասված է նյութում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: