Մարտի 1-ի քրեական գործից անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` վարույթն իրականացնող մարմինն այդ մասին հայտնել է կողմերին և նրանց տրամադրել գործի նյութերը:
Հավելվածի հեղինակներն արդեն աշխատում են այս գործառույթի վրա: Այն պետք է մոտ ապագայում հասանելի դառնա բոլոր օգտատերերի համար:
Քրեական գործ է հարուցվել Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
Կառավարությունը չի կարողանում նույնիսկ բյուջեի նախատեսված փողերը նորմալ հավաքել։ Դա նշանակում է, որ ստվերում պտտվող եկամուտները շարունակում են շրջանցել պետական գանձարանը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին միանալու կոչ է արել:
Նախորդ տարում Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացվել է սուբվենցիոն 43 ծրագիր, իսկ այս տարի այդ թիվը կարող է լինել կրկնակիից ավելին, քանի որ 2019 թվականին մարտի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի 41 համայնքներից ընդունվել եւ ՀՀ կառավարություն սուբվենցիոն նպատակով ներկայացվել է 107 ծրագրային հայտ:
Հայաստանում «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա»-ի կատարած հետազոտության արդյունքների համաձայն` քնի խանգարումների խնդիրը բավական տարածում ունի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 15-ին ստորագրել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության անդամների հետ:
168.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ զարմանում է, որ նման բան է ասում Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, որպես ՄԻՊ նախկին պաշտպան՝ նա երեկ պետք է լիներ Ազատության հրապարակում։
Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի պաշտոնական լիազորությունների դադարեցման պահանջով հացադուլ է սկսել:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 15-ին կայացել են Հայաստանի և Բելառուսի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցություններ՝ համաեվրոպական թեմատիկայով։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը:
Էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Ադրբեջան արգելքի տակ է։
«Իմ խնդիրը ինստիտուտը չի, այլ Ձեր պատրաստած փաստաթուղթը»:
Կրթության ոլորտում կոռուպցիայի մասին շատ է խոսվում։ Թեև հասարակությունն ընդունում է, որ այլ ոլորտներում կոռուպցիան ավելի մեծ մասշտաբներ ունի, քան կրթության ոլորտում, բայց ակնհայտ է, որ կրթության ոլորտի կոռուպցիան շատ ավելի վտանգավոր է։
«Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» ազգային ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել ու խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը, մշակվում է միջազգայնացման ազգային ռազմավարությունը:
Ամեն տարի մարտի երկրորդ ուրբաթ օրը Քնի համաշխարհային միության կողմից հայտարարվում է Քնի համաշխարհային օր:
Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը մարտի 14-ին հանդիպել է Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի հարցերով տեղակալ Վալիդ Ալ-Խուբեյզիի (Walid Al-Khobaizi) հետ:
Ինչպես գրում է takprosto.cc կայքը, մազաթափությունը խնդիր է, որը կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Այս խնդրի պատճառ կարող են դառնալ մի շարք հանգամանքներ. ժառանգականություն, շրջական միջավայրի ազդեցություն, սթրես, դեպրեսիա, երջանկություն, վիտամինների պակաս, և այլն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին Վելինգթոնին՝ Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, բավարարվել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ:
«Բացահայտ խաբում է: Եթե ինքը պատվեր վաճառող է, ապա պատվերը պետք է վաճառի տաքսի սերվիսներին, ճի՞շտ է: Ի դեպ, տաքսի սերվիսներն ամեն վարորդի համար 30.000 դրամ հարկ են վճարում և պարտավոր են 8-ժամյա դրույքաչափով երկու վարորդ պահել: Սակայն իրենք ասում են՝ մենք տաքսի չենք, ու փողն արտահանում են չգիտեմ՝ որ գյոռը…»:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր չէ փոխել թիմը: Ինչպես հաղորդում է The Sun-ը, այս մասին ֆրանսիացին հայտնել է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է փետրվարի վաճառքների հիման վրա:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է, որ մարզում իրականացվում է տնտեսական հեղափոխություն, որի արդյունքում մոտավորապես 2 տասնյակից ավելի բիզնես ներդրումներ են իրականացվում։
Թուրքիայում ավարտվել են Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության ներկայացվածությունը վերականգնելը պետք է լինի կողմերի համատեղ որոշումը: Այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
ՀՀ կառավարության կողմից 21.02.2019թ. թիվ 129-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն էլ ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, ինչի վերաբերյալ նախապես տեղյակ կպահվի հանրությանը: