Շիրակի մարզպետի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Տ. Պետրոսյանը հայտարարագրել է «Toyota Ipsum 2.0» մակնիշի ավտոմեքենա: Անշարժ գույք հայտարարագրված չէ:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 200 000 ՀՀ դրամ:

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 425 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձերից: Մի աշխատավարձի դեպքում այն կազմել է 345 000 ՀՀ դրամ, մյուսի դեպքում՝ 80 000 ՀՀ դրամ:

Տ. Պետրոսյանը պաշտոնը ստանձնել է 2019թ. փետրվարին: Նշենք, որ նա հասարակական ոլորտում աշխատանքի երկար տարիների փորձ ունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս