Բաժիններ՝

Իսրայելը շուրջ հարյուր թիրախէ խոցել Գազայում ի պատասխան Թել Ավիվի հրթիռակոծման

Իսրայելացի զինվորականները լույս մարտի 15-ի գիշերը շուրջ հարյուր թիրախ են գրոհել Գազայի հատվածում ի պատասխան պաղեստինցիների կողմից Թել Ավիվի հրթիռակոծման: Այդ մասին հայտնել է բանակի մամուլի քարտուղար Ավիխայ Էդրին:

Իսրայելի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի, նրա գործարար մայրաքաղաքի եւ առավել մեծ ժողովրդականություն վայելող միջերկրածովյան առողջարանի հրթիռակոծման պատասխանատվությունը իսրայելացիները դրել են միջատարածքում կառավարող ՀԱՄԱՍ շարժման վրա:

«Ի պատասխան Իսրայելի հրթիռակոծման մոտավորապես հարյուր ահաբեկչական թիրախ է խոցվել ամբողջ Գազայի հատվածում»,- գրել է Էդրին Twitter-ում:

Գիշերվա ընթացքում պաղեստինցիները, դատելով բանակային ամփոփագրերից, նաեւ հինգ հրթիռ են արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ, որոնցից երեքը կալանվել են հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից: Փոխադարձ հարվածների հետեւանքով կողմերի կորուստների վերաբերյալ առայժմ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031