Բաժիններ՝

Ավտոճանապարհներին ձյուն է տեղում. Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Վայքի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր:

Տավուշի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031