Նախարարը հրահանգել է համազգեստ տալ օլիգարխների թիկնապահներին․ Գագիկ Մելքոնյանը մարտի 1-ի գործով ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվել է ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, թիկունքի գծով տեղակալ Գագիկ Մելքոնյանը, որը իր ցուցմունքում խոսել է մարտըի 1-ի իրադարձություների ժամանակ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնապահներին զինվորական համազգեստ հատկացնելու մասին:

«Թերթին մանրամասներ են հայտնի դարձել այդ հարցաքննությունից:

Հարց– Նախաքննությամբ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ 2008թ. մարտի 1-ին ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնապահներին հատկացվել է զինվորական համազգեստ: Այդ մասին իր զեկույցում անդրադարձել է մարտիմեկյան իրադարություններն ուսումնասիրող փատահավաք խումբը եւ զեկույցին կցել «01-02.03.2008թ. բաշխված իրային ունեցվածքի ցուցակն վերնագրով», այսպես ասած փաստաթուղթը: Դուք 2008թ. հանդիսացել եք ՀՀ Պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալը, Ձեզ եմ ներկայացնում նշված ցուցակը եւ առաջարկում եմ հայտնել Ձեր ունեցած տեղեկությունները նշված ցուցակի, դուրս գրված զինվորական համազգեստի խմբաքանակների, այն բաշխելու հանձարարաություն տված անձի, հանձնարարությունը կատարող անձի ծառայողների եւ այլ մանրամասների վերաբերյալ:

Պատասխան- Ծանոթացա ինձ ներկայացված իրային ունեցվածքի բաշխման ցուցակի, այն ինձ ծանոթ փաստաթուղթ է: Այն ես առաջին անգամ տեսել եմ 2008թ. ապրիլի սկզբներին, երբ դուրս եմ գրվել հոսպիտալից եւ ներկայացել էի աշխատանքի: Այդ ժամանակ նշված ցուցակը նույն տեսքով ինձ է ներկայացրել ՀՀ ՊՆ իրային ծառայության պետի տեղակալ Վարդան Պողոսյանը:

Նշեմ, որ դեռեւս հոսպիտալում բուժվելու ժամանակ, նույն Վարդան Պողոսյանը զանհագարել է ինձ եւ զեկուցել, որ ՀՀ պաշտպանության նախարարր Միքայել Հարությունյանի կողմից բանավոր հրաման է տրվել այն մասին, որ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգետով ապահովենք: Ես չէի կարող առարկել, քանի որ զինվորական կանոնագրքով վերադասի հրամանները չեն քննարկվում: Դա ընդունելով ի գիտություն, Վարդանին ասացի տվեք:

Վարդանը կատարել է հրամանը, բաշխել է համազգեստը եւ կազմել նշված ցուցակը, թե ում ինչ քանակի ու տեսակի համազգեստ է բաշխել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս