Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը չեղյալ հայտարարեց սահմանին արտակարգ դրության ռեժիմի մասին Թրամփի հրամանագիրը

ԱՄՆ-ի Սենատը մարտի 14-ին ընդունել է բանաձեւ, որը չեղյալ է հայտարարում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմի մասին:

Քվեարկության արդյունքներով՝ փաստաթուղթը պաշտպանել է 100 սենատորների մեծամասնությունը՝ 59-ը՝ կողմ, 41-ը՝ դեմ: Փաստաթղթի ընդունումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ այն պաշտպանել են մի քանի հանրապետականներ, որոնք Սենատում ունեն 52 ձայն:

Ավելի վաղ բանաձեւն ընդունել էր Ներկայացուցիչների պալատը: Այժմ փաստաթուղթը կներկայացվի Թրամփի քննարկմանը, որը խոստացել է վետո դնել դրա վրա: Վետոյի հաղթահարման համար կպահանջվի ձայների երկու երրորդը յուրաքաչյուր պալատում, ինչը քիչ հավանական է հաշվի առնելով Կոնգրեսում ուժերի առկա դասավորությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս