Բաժիններ՝

Չինաստանը և ԱՄՆ-ը մեծ առաջընթացի են հասել առևտրական համաձայնագրի տեքստի շուրջը. Սինհուա

Չինաստանը եւ ԱՄՆ-ը հերթական հեռախոսազույցի թնթացքում էական առաջընթացի են հասել առեւտրական համաձայնագրի տեքստի շուրջը: Այդ մասին հայտնել է Սինհուա գործակալությունը:

Նշվում է, որ մարտի 14-ին ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն երրորդ հեռախոսազրույցն է անցկացրել ԱՄՆ-ի առեւտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ: Զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

«Կողմերն էական առաջընթացի են հասել համաձայնագրի տեքստի շուրջը»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Մնուչինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը չեն հանդիպի մարտ ամսին, ինչպես սկզբնապես ենթադրվում էր, այն մեծ ծավալի աշխատանքի պատճառով, որը դեռ սպասվում է առեւտրական հարաբերությունների հարցերի շուրջն ԱՄՆ-ի եւ Չինաստանի բանագնացներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս