«Ո՞ւր էիք դուք, երբ Օպերայում ոստիկանը ոտքերով հարվածում էր քաղաքացուն». Նաիրա Զոհրաբյանը՝ իրավապաշտպան ակտիվիստներին
Նաիրա Զահրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ ես ու իմ ընկերները Օպերայում կենդանի վահան էինք կանգնել ոստիկանների և ցուցարարների միջև, ո՞ւր էին իրավապաշտպան ակտիվիստները:
Երեկ, երբ Օպերայի տարածքում լարվածությունը հասավ սարսափելի չափերի և ես ու իմ ընկերները կենդանի վահան դարձանք ցուցարարների և ոստիկանների միջև, զարմանալիորեն ես այդ տարածքում որևէ քաղաքացիական ակտիվիստ, որ նախկինում կգար ու կպառկեր ասֆալտին և թույլ չէր տա, որ քաղաքացու հանդեպ ոչ իրավաչափ ուժ կիրառեն` չտեսա:
Մի երկուսն էլ որ կային` հեռվից դիտորդություն էին անում ու մեղադրում էին ցուցարներին:
Ո՞ւր էիք դուք, երբ ոստիկանը ոտքերով հարվածում էր քաղաքացուն և լավ է, որ այսօր ոստիկանապետի հրամանով այդ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են:
Երեկ մենք այնտեղ էին ոչ որպես արբիտր, որ որոշեինք ով է իրավացի` քաղաքապետարա՞նը, թե՞ ցուցարարները: Երեկ մենք այնտեղ էինք, որ մեզանով կանխենք բախումները, որպեսզի շատ ավելի վտանգավոր զարգացումներ չլինեն:
Ու զարմանալիորեն նախկին քաղակտիվիստներից, որոնց մի մասը հիմա խորհրդարանում է, իսկ մյուս մասը չգիտեմ ուր, մարդ չկար:
Երեկ պետք չէր լիներ «կողմ» ու որոշել՝ ո՞վ է իրավացի` քաղաքապետարանը, թե մարդիկ, ոչ սրճարանների սեփականատերերը, սովորական մարդիկ, ովքեր պայքարում էին իրենց աշխատատեղը չկորցնելու համար:
Երեկ պետք էր ընդամենը լինել ոստիկանների և ցուցարարների արանքում` բախումը կանխելու համար»:
ԵՐԲ ԵՍ Ու ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՕՊԵՐԱՅՈւՄ ԿԵՆԴԱՆԻ ՎԱՀԱՆ ԷԻՆՔ ԿԱՆԳՆԵԼ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՑՈւՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ, Ու՞Ր ԷԻՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ…
Gepostet von Naira Zohrabyan am Donnerstag, 14. März 2019