Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տվեց Brexit-ի հետաձգմանը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է Եվրամիությունից երկրի դուրս գալու պաշտոնական ժամկետի փոխադրման վերաբերյալ կառավարության առաջարկության օգտին: Այս մասին հաղորդել է BBC News-ը:

Համայնքների պալատի պատգամավորների մեծ մասը (412 մարդ) հանդես է եկել Brexit-ի հետաձգման օգտին, դեմ է քվեարկել 202 պատգամավոր: Եթե մինչեւ մարտի 20-ը խորհրդարանականները քվեարկեն Եվրամիության հետ համաձայնագրի օգտին, ապա Բրիտանիայի կառավարությունը պետք է խնդրագիր ուղարկի Բրյուսել մինչեւ հունիսի 30-ը տեխնիկական հետաձգման մասին: Դրանից հետո փոփոխությունները պետք է համաձայնեցվեն Միության 27 անդամ պետությունների հետ:

Սակայն այն դեպքում, եթե խորհրդարանականները մերժեն Brexit-ի շուրջը Մեյի գործարքը, ապա դրա օրը կփոխադրվի էլ ավելի երկարատեւ ժամկետով, ինչը կհանգեցնի Մեծ Բրիտանիայի մասնակցությանը Եվրախորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրություններին:

Պաշտոնապես Մեծ Բրիտանիան պետք է Եվրամիությունից դուրս գար 2019 թվականի մարտի 29-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս