Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ժամը 13:13-ին մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրախ եմ, որ Արսեն Բաբայանը անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։ Շնորհակալ եմ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանին և ՀՀ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին նրանց անձնական երաշխավորության համար։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:
««Ադեկվադ» կուսակցությունը սատարում է հակաազգայինի դեմ պայքարի դուրս եկածներին»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողության պայքարին:
Պաղեստինցի արմատականները նոյեմբերի 12-ին Գազայի հատվածից առնվազն 50 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, դրանցից 20-ը կալանվել է «Երաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով:
Նոյեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ լրագրողներն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ են քննարկել խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ, որի պատճառով շատ պատգամավորներ լքեցին նիստերի դահլիճը:
«Վստահ եմ, որ մեր ցանկացած ասելիք տեղ է հասնում, ու ինչքան էլ այսօրվա իշխանություններն ասեն, որ մեր ասածները տեղ չեն հասնում, դա այդպես չէ: Իրենք նաև մեր իշխանությունն են, բացի այդ՝ այսօր ՀՀԿ-ն ամենամեծ արտախորհրդարանական ուժն է, և իրենք չեն կարող հաշվի չնստել մեր կարծիքների հետ»,- ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով երեկ իրականացրած իրենց ակցիային ու այն պնդումներին, թե ներկա իշխանությունները հաշվի չեն նստում ՀՀԿ-ի ու նրանց երիտասարդական թևի հետ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Աննա Վարդապետյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատման կապակցությամբ:
Նոյեմբերի 11-ին «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ 2019թ. նոյեմբերի 7-ին ժամը 05:05-ին իրենց մոտ է ընդունվել Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1999թ.ծնված Մ. Մ.-ի ծննդաբերել է իգական սեռի, 31-32 շաբաթական նորածինը նոյեմբերի 11-ին ժամը 10:45-ին մահացել է:
Նոյեմբերի 9-ին ժամը 17:45-ին Ստեփանակերտի քաղաքային վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 16:20-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Ա. Օ.-ն ձախ սրունքի շրջանի հյուսվածքների բազմաբեկորային վնասվածքով, աջ սրունքթաթային հոդի շրջանի բեկորային վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը դուրս եկան նիստերի դահլիճից և, ինչպես լրագրողներն էին նկատել, միմյանց հրելով մտել են խմբակցության սենյակ:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը պարտություն է կրել Սենթ Լուիսի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէ: Պաշտպանները տեղեկացրին, որ այսօր եղել են «Նաիրի» բ/կ-ում, բժիշկները թույլատրել են ներկա գտնվել դատական նիստին, ինչին Մ. Գրիգորյանը համաձայն է, սակայն տեղափոխման խնդիր կա, քանի որ նրան կաթիլային սարք է միացված, որով հիվանդի տեղափոխման խնդիրը կա:
Այս կապակցությամբ դիմում ենք Հայաստանի քաղաքացիներին` պահպանել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը, ինչպես հաստատվել է «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք՝ անձանց մուտքի և ելքի կարգը հաստատելու մասին» Ուկրաինայի Նախարարների Կաբինետի որոշմամբ:
Կատալոնիայի անկախության տասնյակ կողմնակիցներ գիշերն անցկացրել են՝ Իսպանիայի եւ Ֆրանսայի միջեւ սահմանին՝ արգելափակելով ճանապարհը:
Նոյեմբերի 12-ին, ժամը 11:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 60 շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքան իր էջում գրում է. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով (որով 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով) վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել էր սեղմ ժամկետում կատարել Արսեն Բաբայանի առնչությամբ պլանավորված քննչական և այլ դատավարական անհրաժեշտ գործողությունները, որոնց արդյունքում հնարավոր կլիներ քննարկել վերջինս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիառելու՝ դատարանի որոշմամբ նշվող հիմքերի առկայության շարունակականությունը:
Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ արգելվում է միասեռականների՝ երեխա որդեգրելը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանն այսօրվա ասուլիսում անդրադառնում է ԱԳՆ շենքի դիմաց երեկ ՀՀԿ ԵԿ կազմակերպած ակցիային, ինչպես նաեւ մի շարք այլ ներքաղաքական հարցերի։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ՀՀԿ երիտասարդները դատարկ ճամպրուկներ էին բերել ԱԳՆ շենքի մոտ եւ «Զոհրաբ Գնացականյան» վանկարկումներով իրենց բողոքն էին հայտնում ԱԳՆ գործունեության հետ կապված։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ընտանեկան օրենսգրքում» և օրենքով արգելել սեռափոխված անձանց և միասեռականների ամուսնությունների գրանցումը։
Հիշեցնենք, որ նախագծով Գևորգ Պետրոսյանն առաջարկել էր փոփոխություն կատարել Ընտանեկան օրենսգրքում և արգելել նույնասեռականների և սեռափոխված անձերի ամուսնության գրանցումը։
«Ես այս Ազգային ժողովի ամենաանգրագետ պատգամավորն եմ, որի որևէ նախաձեռնություն կյանքի չի կոչվել». այս մասին այսօր Ազգային ժողովում «Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց նախագծի համահեղինակ, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջարկում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու բանակցություններն անցկացնել Ղազախստանում։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել «Հարկային օրենսգրքում» և 2020 թվականի հունվարի 1-ից հետո ավտոմեքենաներ ներկրող ֆիզիկական անձանց տալ 1 տարի ժամանակ՝ վերակազմակերպվել որպես իրավաբանական անձ։
Մեքսիկայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը տեղափոխում է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին, վայրէջք է կատարել Պարագվայի մայրաքաղաք Ասունսոնում լրալցավորման համար:
Բազումի լեռնաշղթայում հոկտեմբերի 25-ին բռնկված հրդեհի մարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
Բազումի լեռնաշղթայում հոկտեմբերի 25-ին բռնկված հրդեհի մարման ընթացքում վիրավորված հրշեջ-փրկարար Էդգար Գրիգորյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում չընդգրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություններ կատարել կենսաթոշակների մասին օրենքում և ավելացնել կենսաթոշակները։