«Էս ի՞նչ եք ասում, մի հատ էլ քֆուր դնեիք. վիճաբանություն՝  Ազգային ժողովում»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ընտանեկան օրենսգրքում» և օրենքով արգելել սեռափոխված անձանց և միասեռականների ամուսնությունների գրանցումը։

Պատգամավորը հարց հնչեցրեց՝ ո՞վ դեմ է քվերակելու՝ արդյոք այդ մարդն իր ընտանիքում կուզենա՞ր այդպիսի երևույթ տեսներ։

Պետրոսյանի այս հարցադրումը թեժացրեց վիճակը խորհրդարանում, դրան անմիջապես արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ի՞նչ եք խոսում, էդ ինչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք։ Սրա ձևն արդեն չափ ու սահման չունի։ Հիմա մեկը, ով դեմ քվեարկի, պետք ա ասեք՝ սրա-նրա ընտանիքում սենց-նե՞նց»,- ասաց ԱԺ նախագահը՝ հրահանգելով գտնել և իրեն տալ այն կարգավորումը, որը սահմանում է պատգամավորին ձայնի իրավունքից զրկելը։

Պետրոսյանի ներկայացրած նախագիծը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս