«Ես այս ԱԺ-ի այն ամենաանգրագետ պատգամավորն եմ, որի որևէ նախաձեռնություն կյանքի չի կոչվել». Գևորգ Պետրոսյան

«Ես այս Ազգային ժողովի ամենաանգրագետ պատգամավորն եմ, որի որևէ նախաձեռնություն կյանքի չի կոչվել». այս մասին այսօր Ազգային ժողովում «Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց նախագծի համահեղինակ, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ի՞նչ է նշանակում Կառավարությունը նախագծի վերաբերյալ տալիս է հետևյալ եզրակցությունը՝ «ձեռնպահ մնալ քննարկելուց»։ Սա ինչ վերաբերմունք է Ազգային ժողովի նկատմամբ կառավարության կողմից, բա սա՞ է խորհրդարանական պետությունը. փոխարենը ԱԺ-ն վերահսկողություն իրականացնի Կառավարության նկատմամբ։ Փաստորեն, մենք իզուր են գալիս-գնում, դե, եթե էդպես է, թող բոլոր նախագծերը ներկայացնի Կառավարությունը»,- ասաց Գ. Պետրոսյանը։

Նշենք, որ Գևորգ Պետրոսյանն առաջարկել էր փոփոխություն կատարել Ընտանեկան օրենսգրքում և արգելել նույնասեռականների և սեռափոխված անձերի ամուսնության գրանցումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930