«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի և հարակից զորամասի ջրամատակարարումը:
Նոյեմբերի 17-ին, ժամը 04.23-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի մի բնակչից հաղորդում էր ստացվել, որ Աբովյան քաղաքում իրենց ավտոմեքենան այրում են:
Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումն ընթացքի մեջ է: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փոքր, բայց կարևոր դետալ»:
Նոյեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքը բացահայտվեց:
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթիի շոուի մասնակից եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր Instagram-օգտահաշվում այլեւս չի զետեղի մերկ մարմնով սելֆիներ կամ բիկինիով լուսանկարներ: Այդ մասին նա պատմել է The Cut հրատարակությանը տված հարցազրույցում։
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Մենք չունենք արցախյան բանակցային գործընթացի մեր հայեցակարգը: Վերջին երեսուն տարիներին մինչև օրս պասիվ, կրավորական կեցվածքով գնում և տարօրինակ ձևով ենթարկվում ենք արտաքին այն ճնշմանը, թելադրանքին, որի արդյունքում արցախյան բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չունենք»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
Աշխարհում քիմիական զենքի հայտարարված պաշարների լիակատար ոչնչացումը շատ մոտ է: Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆեռնանդո Արիասը՝ Հաագայում բացելով մասնակից պետությունների խորհրդաժողովի 24-րդ նստաշրջանը։
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է իր մտքերով՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Օլիմպիակոսի» դեմ խաղից առաջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի մեջ դեռ պահպանվում է փողոցային պայքարի բառապաշարը: Անդրադառնալով վարչապետի ելույթներում հնչող հայտարարություններին՝ այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Տարիներ առաջ Մեհրաբի զորամասում մեր զրույցի ժամանակ, եթե կհիշեք, ես ասացի, որ ՀՀ-ում՝ Երևանում է պայթելու վտանգը: Ես այդ ժամանակ նաև ասացի, որ 2018-ին իշխանափոխություն է լինելու: Այո, նաև այդ առումով եմ ասել, բայց հիմա հեղափոխություն, պատերազմ է լինելու: Իմ կարծիքով՝ մոտակա երեք-չորս ամսվա ընթացքում ադրբեջանական կողմից գործողություններ կարող են լինել, և մարտական գործողությունների բուն ուղղությունը նախիջևանյան թևի հետ է կապված լինելու:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքում է Արցախի ուղղությամբ ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձի մասին լուրերը:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը աշխատանքային այց կատարեց Ճամբարակ եւ Շողակաթ խոշորացված համայնքներ ու ՀՀ ԶՈՒ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված սահմանապահ դիրքեր:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է իր մտքերով՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Յուվենթուսի» դեմ խաղից առաջ:
«Այստեղ կա ևս մի նրբություն, եթե մենք հայտարարում ենք, որ Արցախն ու Հայաստանը նույնակարծիք են հարյուր տոկոսով՝ հարց է առաջանում, էլ ինչո՞ւ ենք ամեն կերպ փորձում Արցախը վերադարձնել բանակցությունների սեղան: Այստեղ շատ տեղին է հիշատակել անչափ կարևոր մի գաղափար՝Հայաստանը Արցախի կողքին է՝ ոչ թե Արցախի փոխարեն: Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև, բնականաբար, կարող են լինել որոշ անհամաձայնություններ տարբեր հարցերի վերաբերյալ, սակայն դա որակել որպես թշնամանք՝ առավել քան չափազանցված է, ասեմ ավելին՝ անհնար»:
Կորեայի Հանրապետության իշխանություններն ավարտել են Boeing 737 NG ինքնաթիռների հավաքակազմի ստուգումը, որոնց թռիչքները դադարեցվել էին հոկտեմբերին: 150 ինքնաթիռների տեսչական ստուգումը միկրոճաքեր է հայտնաբերել դրանցից 13-ում:
Մադրիդի «Ռեալի» փոխնախագահ Էդուարդո Ֆերնանդես դե Բլասը խոսել է մադրիդյան ակումբի՝ տիտղոսների հանդեպ վերաբերմունքի մասին:
Թուրքիայում 2.5 մլն դոլարով վաճառքի է հանվել օսմանահայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած Ստամբուլի Բալաթ թաղամասի Այաքափը բաղնիքը (համամ):
«Կան ընտանիքներ, որոնք արդեն վերադարձել են, բայց ես կարծում եմ, որ ծրագրի հիմնական էտապը մենք եկող տարի կունենանք: Գործընթացը սկսված է, հատուկ ծրագիր ունենք, որով զբաղվում ենք: Սա համարում ենք մեր կարևորագույն ծրագիրը: Վերադարձած ընտանիքները Տավուշի մարզի տարբեր համայնքներից են, խոսքը մի քանի տասնյակ ընտանիքի մասին է»,- նշեց Չոբանյանը:
«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջը։
«Ձեր նախընտրական խոստումներից մեկն այն էր, որ լրատվամիջոցներին ասել էիք, որ՝ կարմիր գծերից եկած գումարներով մանկապարտեզ կկառուցենք: Ե՞րբ եք կառուցելու առաջին մանկապարտեզը»,- այսօր ավագանու նիստի ժամանակ հետաքրքրվեց ԲՀԿ-ական Արմեն Ներսիսյանը:
Նիդերլանդների ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, որոնք նախատեսում էին ահաբեկչություն իրականացնել:
Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը աշխարհաքաղաքական խնդիր չի տեսնում Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ազատականացման վերաբերյալ հարցում:
2018թ. մայիսից հետո ևս պետությունը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրությամբ ամրագրված իր սոցիալական պարտավորություններից՝ «թոթափելով» իր սոցիալական բեռը: Այս ընթացքում ձևավորված կառավարությունների երկու ծրագրերն էլ չունեն չափելի բավարար թիրախներ, որոնք թույլ կտան գնահատել դրանց ընթացքն ու վերջնարդյունքը: Իշխանությունների որդեգրած այս տրամաբանությամբ՝ իրենք չեն խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները:
Ավստրալիայի Բրանսուիկ-Հեդս ափամերձ փոքրիկ քաղաքում, որը գտնվում է Բրիսբենից 150 կիլոմետր դեպի հարավ ընկած շրջանում, մոթելների եւ ընտանեկան հյուրանոցների սեփականատերերը միավորվել են, որպեսզի օգնության հասնեն անտառային հրդեհներից տուժածներին, որոնք ընդգրկել են մայրցամաքի հյուսիս-արեւելքը:
Եվրոպական միությունն ամբողջովին աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և Ճամբարակի զորամասերից մեկի հրամանատար գնդապետ Վիգեն Սիմոնյանի հետ այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը։
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Արարատի մարզի Արևաբույր համայնքի նախկին և ներկայիս ղեկավարները, ըստ ձեռք բերված նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2011-ից 2019 թվականը Արևաբույրի համայնքապետարանում պահակ են ձևակերպել համայնքի ներկայիս ղեկավարի կնոջը, որը չի ներկայացել աշխատանքի: