
Գազայի հատվածից 50 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Պաղեստինցի արմատականները նոյեմբերի 12-ին Գազայի հատվածից առնվազն 50 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, դրանցից 20-ը կալանվել է «Երաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով: Այդ մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 12-ի առավոտվանից օդային տագնապի շչակները մի քանի անգամ գործել են Թել Ավիվում, դրա արբանյակ-քաղաքներ Ռիշոն Լե Ցիոնում, Բաթ Յամում եւ Հոլոնում, ինչպես նաեւ Իսրայելի հարավի Աշդոդ եւ Աշկելոն խոշոր քաղաքներում եւ երկրի՝ Գազայի հատվածին հարող շրջաններում: Իսրայելի Kan պետական ռադիոկայանի տեղեկատվությամբ՝ Գազայից արձակված բազմաթիվ հրթիռներից մեկը նոյեմբերի 12-ին երկրի հարավում ընկել է բնակելի տան վրա: Զոհերի մասին տեղեկավտություն չի ստացվել, շենքին վնաս է հասցվել:
Նոյեմբերի 12-ի գիշերն Իսրայելը Գազայի հատվածում հարված է հասցրել պաղեստնյան «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման հրամանատար Բահա Աբու ալ Աթային: Kan-ի տվյալներով, որը վկայակոչում է պաղեստինյան աղբյուրներ, ալ Աթան սպանվել է, եւս երեք հոգի վիրավորվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: