Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Երևան քաղաքի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում 2019 թ. նոյեմբերի 6-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է շանտաժի եղանակով անձին սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը քննադատել է տեսանկարահանող համակարգի աշխատանքը Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Էվերթոնի» և «Տոտենհեմի» միջև (1:1) խաղի ընթացքում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Շվեդիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում մասնակցում է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված դասախոսությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է Արմավիրի մարզի 27-ամյա բնակչին առևանգելու դեպքի հանգամանքները: Երկու անձ կալանավորվել է:
Ամերիկացի դերասանուհի Ջեյն Ֆոնդան յուրաքանչյուր ուրբաթ օր մասնակցում է ԱՄՆ-ի Կոնգրեսի մոտ անցկացվող ակցիաներին ի պաշտպանություն շրջակա միջավայրի:
Շուրջ 10.000 ճագար է սատկել Ռուսաստանի Սարատովի մարզի ֆերմայում բռնկած հրդեհից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
Ես գիտեմ, բայց հիմա չեմ հրապարակի: Ես շատ ցավում եմ, որ այդ մարդն այդ ցուցումը տվել է: …Դա աննորմալություն էր, որովհետև նման հրահանգ տալը, էյֆորիայի մեջ գտնվող մարդկանց ինձ վրա ուղղորդելն ինչի՞ բերեց: Ոչ մի բանի էլ չբերեց: Երբ 5 տարեկան երեխայիդ նկարի տակ սեռական բնույթի հայհոյանքներ են գրում, դա այն մարդկանց նկարագիրն է, ովքեր կարող են կապ ունենալ դրա հետ, ընդ որում՝ վերից վար: Բոլորը միասին:
Մուշի պատմական հայկական Սուրբ Մարինե եկեղեցին ոչնչանալու եզրին է: Մուշի հին թաղամասերից` Սուրբ Մարինե կամ Հայկական թաղամասում (այժմ` Քալե-Բերդի թաղ) գտնվող եկեղեցու մեծ մասը քանդված է, իսկ տանիքը գոյություն չունի: Չնայած այս ամենին՝ գանձագողերը եկեղեցու պատերը շարունակում են փորել ոսկի գտնելու մոլուցքով:
Երևանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ Մուշեղ Խաչատրյանն իր միակնանի հեծանվով Գինեսի հերթական ռեկորդն է գրանցել. մեկ րոպեում 16 անգամ ոտքի մեկ շարժումով գլխարկը դրել է գլխին:
Հայաստանը, Ֆինլանդիան, Էրիթրեան, Հարավային Կորեան, Ղազախստանը, ըստ զբոսաշրջային փորձագետների, կարող են 2020 թվականին համարվել «էպիկական ճանապարհորդության» հաջորդ թեժ վայրերը:
Խորհրդային Միության ղեկավարներից Լեոնիդ Բրեժնևի 1976թ. վարորդական վկայականը նոյեմբերի 14-ին աճուրդի կհանեն Մոսկվայում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է «Հոֆենհայմի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
«Այն փոփոխությունները, որոնք ես ակնկալում էի տեսնել մեր արտաքին քաղաքական կուրսի մեջ, չեմ տեսնում, դրանք չկան, թեպետ, պետք է նշեմ, որ չի եղել նաև դրանց հետ կապված խոստում»։ Այսօր «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման եթերում ասաց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի թիվ 18 ծննդատանը վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայի վիճակը ծանր է:
168.am-ն իր հրապարակումներում նշել է, որ «ORSIS ARMS»-ում բաժնեմաս են ունեցել ՊՆ գնդապետներ Արթուր Գալստյանը, Վիլեն Գալստյանը: Ընկերության հիմնադիրներից է եղել նաև Գևորգ Մանուկյանը:
Մոսկվայում նոյեմբերի 5-ին գերազանցվել է ջերմության ռեկորդը, ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ պլյուս 10,6 աստիճան եւ շարունակում է բարձրանալ:
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հասցեին սոցիալական ցանցերում սպառնալիք պարունակող գրառումներ տարածելու մեջ կասկածվողին:
Քանի որ բնակարանային հարցը բարձրացվել էր, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ փոքրիկ հետազոտական աշխատանք է կատարում, որպեսզի կարողանա բնակարանային հարցն առաջ մղել:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում գրանցված ոչ-ոքին (1:1):
168 ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշել է հետ չմնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանից եւ սելֆի է հրապարակել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովին հրավիրված բարձրաստիճան հյուրերի հետ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել նոր աշխատակիցների ընդունելության և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն:
Վարդուհի Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր՝ նոյեմբերի հինգին ինձ զանգահարեց ոմն անծանոթ և ներկայացավ, որպես Ոստիկանության 6-րդ վարչության աշխատող և «հրավիրեց» վարչություն բացատրություն տալու իմ ս․թ․ հոկտեմբերի 30 –ի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։ Պատասխանեցի, որ հրաժարվում եմ ներկայանալ և պարտավոր չեմ բացատրություն տալ (օրնենքով բացատրություն տալու պարտավորություն կամ բացատրություն տալու նպատակով ներկայանալու պարտավորություն ոչ ոք չունի)։
«Սովետի ժամանակ ցենզուրա կար, բայց դա խթանում էր, որ ավելի համարձակ բաներ անենք: Հետո, որ ազատություն տվեցին, արդեն չենք իմանում ինչի մասին խոսել, արդեն ամեն ինչ կարելի է: Սովետի ժամանակ, եթե գիրք պետք է հրատարակվեր, պետությունը ֆինանսավորում էր միայն գեղարվեստորեն բարձր մակարդակ ունեցողներին: Իսկ հիմա ամեն մեկը մի քանի կոպեկ գցում է, գիրք է հրատարակում՝ զիբիլ: Նայում ես, տեսնում ես՝ բան չկա տակը»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե իր նախարարության օրոք մշակույթի ոլորտում «ցենզուրա չի լինելու»:
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականին, ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրներին, համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։
Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արարատի մարզի Արարատ, Արտաշատ և Վեդի համայնքների ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի և առաջանորդությամբ Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի, Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի և Վեդիի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանի:
Նինոծմինդա-Հայաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգման առաջին փուլն ավարտվել է։
2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրված հատկացումներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը շարունակում է հանդիպումները վարչական շրջաններում՝ կրթական և նախակրթական հաստատությունների ղեկավարների հետ: