ԻՀՊԿ-ն հայտարարել է ԱՄՆ-ին հասցված պատասխան հարվածների մեկնարկի և ամերիկյան 50-րդ MQ-9 անօդաչուի խոցման մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է «պատասխան գործողությունների մեկնարկի մասին, որոնց համար ագրեսորը կզղջա»՝ Իրանի հարավային ափերին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո, փոխանցում է Tehran Times-ը։

ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի բաժնի հայտարարության մեջ ասվում է, որ ամերիկյան զինվորականները «կույր և հուսահատ» հարվածներ են հասցրել Իրանի հարավում գտնվող մի քանի օբյեկտների, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին:

Թեհրանում նշել են, որ այս գործողությունները միայն կուժեղացնեն Իրանի վճռականությունը և կհանգեցնեն Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի հետագա սրմանը։

ԻՀՊԿ-ում նաև հայտնել են, որ առաջին պատասխան գործողության ընթացքում իրանական ՀՕՊ համակարգը խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչուի 50-րդ միավորը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930