«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ նոյեմբերի 7-ին ժամը 10։00-ից մինչև 16։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խանզադյան, Սևյան, Արզումանյան, Ավանգարդ փողոցների, Արցախյան խճուղու, Սարյան նրբանցքի, Վանքի Տափ 1, 2, 5, 7, 11, 15 և Ավանգարդ 5-րդ թաղամասի 9-16 հասցեների ջրամատակարարումը:
Սնունդ ընդունելու արդյունքում չափազանց արագ հագեցումը կարող է ահազանգել լյարդի քաղցկեղի զարգացման մասին, պատմել են Մեծ Բրիտանիայի Քաղցկեղի հետազոտության կենտրոնի մասնագետները։
Լքված հեռախոսահամարների ու սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի և ինտերնետ-խանութների լքված օգտահաշիվները (account) կոտրելը կարող է հանգեցնել օգտատիրոջ տվյալների արտահոսքի և միջոցների կորստի։ Նման եզրակացության են հանգել «Կասպերսկի» ընկերության փորձագետները։ Նրանց տվյալներով՝ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շատ օգտատերեր չեն հեռացնում իրենց ոչ անհրաժեշտ օգտահաշիվները համացանցային ռեսուրսներից, և լքված օգտահաշվի միջոցով չարագործները կարող են հասանելիություն ստանալ այն ռեսուսների օգտահաշիվներին, որոնք օգտագործվում են և որտեղ պահվում են կարևոր տվյալներ։
Մեծ Բրիտանիայի Aston Martin ավտոարտադրողը ներկայացրել է իր պատմության մեջ առաջին մոտոցիկելտը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, նոյեմբերի 4-ին՝ ժամը 21․45-ին, Տերյան փողոցից ապօրինի զենք պահելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու։
168.am-ի հետ զրույցում Սամվել Հարությունյանը նշեց, որ Իոաննիսյանի այդ հայտարարության համար նախկինում ինքը դատական հայց է ներկայացրել նրա դեմ և դատը շահել, ուստի, եթե Դ. Իոաննիսյանը շարունակի իրենց մեղադրել, ապա ևս մեկ դատական հայց կներկայացնի՝ զրպարտության հոդվածով։
Զինհաշմանդամության թոշակից և այլ արտոնություններից զրկված մի շարք անձանց գործերով Զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քր. օրենսգրքի 314 և 315 հոդվածների հատկանիշներով: Քննչական կոմիտե (ՔԿ) փոխանցված գործի շրջանակներում դիտարկվում են թվով 54 այն անձանց գործերը, որոնք հաշմանդամության կարգի փոփոխման պատճառով դուրս են մնացել Պաշտպանության նախարարության (ՊՆ) բնակարանային ծրագրից կամ առհասարակ զրկվել են զինթոշակից։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարությունը տարածել, որում հերքում է տեղեկությունները, թե Արայիկ Հարությունյանի աշխատանքը ԵՊՀ-ում ապօրինի է եղել։
Հոկտեմբերի 29-ի երեկոյան կտրած-ծակած վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 17, 18 տարեկան երկու երիտասարդ, որոնք Մասիսի բնակիչներ են։
«Բրեվիս»-ի հետազոտության տվյալներով Հայաստանում 18-30 տարեկանների շրջանում հարցվածների կեսից ավելին՝55,2 տոկոսը չամուսնացած է: Այս տարիքային խմբում և՛ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունով, և՛ եկեղեցով ամուսնացածները կազմում են 16 տոկոս: Միայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցմամբ ամուսնացածների թիվը 13.4 տոկոս է, ինչը երկու անգամ ավելին է միայն եկեղեցով ամուսնացածների թվից, որը կազմում է 6,5 տոկոս:
Այսօր ԱԺ-ում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» խորհրդարանական քննարկման ժամանակ մի շարք երիտասարդ գիտնականներ բարձրաձայնեցին, որ հեղափոխությունից հետո դադարեցվել է երիտասարդ գիտնականներին ֆինանսավորելու ծրագիրը։
ԱՄՆ-ի Քոռնելի համալսարանի կենսաբժշկագիտական հետազոտական կենտրոնի եւ Նյու Յոքի Պրեսվիտերական հիվանդանոցի գիտնականները հայտնաբերել են սպիտակուցի հատկություն, որը նպաստում է ուղեղում քաղցկեղային բջիջների տարածմանը:
«Այդ ե՞րբ հասցրին այդքանն ուսումնասիրել և հիմնավորել՝ իրավունք վերապահելով հանրությանը իրազեկել: Հնարավո՞ր էր այդքան կարճ ժամանակահատվածում 2012-2018թթ. իրադարձություններ ուսումնասիրել և դրանք դակել «հափշտակություն» եզրույթի ներքո»:
Խնդիրն այն է, որ, այսպես թե այնպես, կլասիկները լոուքոսթերների դիմաց մրցունակ չեն: Տարբեր են, իհարկե, սկզբունքները: Եթե քսանն էլ իջեցնեն, մեկ է, նրանք ավելի մատչելի են: Մեծ չի լինելու տարբերությունը, մի 30-40 եվրոյի չափով: Այսօր եթե համեմատենք «Ռյան Էյրի» գները լեհականի ամենաէժան գների հետ… տեսեք, ճամպրուկ չկա, ուղեբեռով տոմսերի մասին եմ խոսում, 30-40 եվրո է ստացվում: Էդ որ ասում են՝ «Ռյան Էյրի» գները 35-40 եվրո են, այդքան չէ: Դա շոու է: Նրանց միջին ամենաէժան տոմսն առանց ճամպրուկի ստացվում է մոտավորապես 180 եվրոյի կարգի, իսկ ճամպրուկով կստացվի 230 եվրո:
Իր 15-ամյա հոբելյանը նշող «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործունեությունը համընկնում է ՀՀ կառավարության ձգտումներին ու գործունեությանը, իսկ կառավարությունը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես ինժեներական երկիր, որպես մտքի գործունեության և տեխնոլոգիական երկիր:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկ դիմել է Փաստաբանների պալատ իր արտոնագրի կասեցման համար: 168.am-ի հետ զրույցում հայտնեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը: Դիմումը կքննարկվի Պալատի խորհրդի հաջորդ նիստում:
«Աղմկահարույց պերֆորմանս. արվեստը պե՞տք է ունենա սահմանափակումներ» թեմայով քննարկման ժամանակ «Բաց հասաակության հիմնադրամներ» գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանը երեկ «ՀուԶԱՆՔ ու Զանգ» պերֆորմանսը համեմատել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների հետ՝ ասելով, որ Խաչատրյանի և Փարաջանովի շատ ստեղծագործություններ մեզ չեն հասել ցենզուրայի պատճառով:
2019 թ․ հոկտեմբերի 29-ին ամերիկահայերը նշանակալից հաղթանակ տարան ԱՄՆ Կոնգրեսի սրահներում: 35 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության փաստերն հաստատող թիվ 296 բանաձևը։
Այս օրերին երկրի քաղաքական և սոցիալական հարթակներում թնդացող թիվ 1 թեման, պարզվում է` ունի 20 տարվա ակունք: Հայոց պատմությունը դպրոցների առարկայական ցանկից հանելու այսօրվա իշխանության ձգտումը 1998-ին նույն սցենարով, փաստորեն, մխրճվել էր այն ժամանակվա կառավարության օրակարգ: ՅՈՒՆԵՍԿO-ն ՀՀ կառավարությանն առաջարկել է համատեղ ստեղծել նոր դասագիրք:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում հայտարարեց, որ դեմ է հայագիտական առարկաները հայեցողական դարձնելու՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած նախագծին, ասելով՝ հայեցողական են դարձնում, որ ի՞նչ անեն։
«Երբ համալսարաններում մասնագիտացված հայերեն չեն սովորում, այլ պարզապես հայոց լեզու՝ իրենց պետք չի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով բուհերում Հայոց լեզուն, Հայ գրականությունն ու Հայոց պատմությունը պարտադիր ուսուցման առարկաների ցանկից հանելու մասին օրենքի նախագծին՝ ասաց ազատամարտիկ, նախկին հետախույզ Վովա Վարդանովը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել ՏՏ ոլորտում Հայաստանի պետական կրթական մրցանակաբաշխության հաղթողներին։
Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե նախաքննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի տիկին Վլասիա Պավլոպուլուն նոյեմբերի 6-ին այցելել են Հայաստանի պատմության թանգարան:
«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը հարցում է իրականացրել Արարատի և Արմավիրի մարզերում՝ պարզելու մարզի բնակիչների նախընտրությունները ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ: Հարցումն անցկացվել է այս երկու մարզերի քաղաքների և գյուղերի 18-60 տարեկան 500 բնակիչների շրջանում:
Պաշտոնական այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նոյեմբերի 5-ին մասնակցել և ելույթ է ունեցել Շվեդիայի խորհրդարանում ԱլԳ տասնամյակին նվիրված թեմատիկ քննարկմանը, որը կրում էր «Խորհրդարանների և խորհրդարանականների դերը, երկխոսությունը և բազմակարծությունը ժողովրդավարությունում․ ուղենշելով ԱլԳ օրակարգը» խորագիրը։
Նախկին իշխանություններին բյուջեն վատնելու ու թալանի մեջ մեղադրող նախկին ընդդիմադիր, ներկայիս՝ իշխանությունները, փաստորեն, իրենք էլ բոլորովին դեմ չեն օգտվել այդ բյուջեի ընձեռած վայելքներից ու հարմարավետությունից:
Արայիկ Հարությունյանի աշխատանքը ԵՊՀ-ում օրինական է եղել. շրջանառվող լուրերը կեղծ են:
Այսօր ԱԺ-ում «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» խորհրդարանական քննարկման ժամանակ մի շարք երիտասարդ գիտնականներ եկել էին «Հզոր գիտություն, հզոր Հայաստան» գրությամբ շապիկներով։