«Ո՞վ է բարձրացրել թոշակառուների, ուսուցիչների աշխատավարձը, որը տարիներով բարձրացված չէր…». Հովհաննես Հովհաննիսյան

Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում չընդգրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած նախագիծը, որով  առաջարկվում էր փոփոխություններ կատարել կենսաթոշակների մասին օրենքում և ավելացնել կենսաթոշակները։

Պատգամավորը իշխող մեծամասնությանը հիշեցրեց՝ նրանց սկուտեղի վրա մատուցված իշխանության մասին՝ կոչ անելով հոգալ աjդ նույն ժողովրդի կարիքները։

Պատգամավորի այս դիտարկումը դուր չեկավ ԱԺ «Իմ քայը» խմբակցության պատգամավորներին: Հովհաննես Հովհաննիսյանը սկսեց թվարկել, թե այս ընթացքում ի՞նչ է արել իշխանությունը և ո՞ւմ համար աշխատավարձը քանի տոկոսով  է բարձրացրել։

«Ուզում եմ հիշեցնել, թե ո՞վ է բարձրացրել թոշակառուների աշխատավարձը, ուսուցիչներինը, որը տարիներով բարձրացված չէր, ԱԻՆ աշխատողների աշխատավարձերը և այսպես շարունակ։ Ուզում եմ նշել, որ որևէ մեկը թող չլինի, որն այս կառավարությունից կամ իշխանությունից ավելի շատ է մտածում ժողովրդի առօրյա հոգսերի մասին։ Պետք է հիշեցնեմ նաև, որ նախկին ժամանակներում, երբ կոռուպցիայի մեջ թաթախված կառավարություն և իշխանություն էր, որևէ մեկը չէր հիշում այդ աշխատավարձերի և թոշակների բարձրացման մասին»,- ասաց  իմքայլական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս