Բաժիններ՝

Բազումի լեռնաշղթայում հրդեհի մարման ժամանակ զոհված փրկարարը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով

Բազումի լեռնաշղթայում հոկտեմբերի 25-ին բռնկված հրդեհի մարման ընթացքում զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դևելյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարարական ծառայության շարքային Սամվել Վարդանի Դևելյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս