Բաժիններ՝

Կատալոնիայի անկախության կողմնակիցներն ագելափակել են ճանապարհը Ֆրանսիայի հետ սահմանին. El Pais

Կատալոնիայի անկախության տասնյակ կողմնակիցներ գիշերն անցկացրել են՝ Իսպանիայի եւ Ֆրանսայի միջեւ սահմանին՝ արգելափակելով ճանապարհը: Այդ մասին հաղորդել էEl Pais թերթը:
Բողոքի մասնակիցները փակել են AP7 մայրուղու մի հատվածը Լա Ժունկերայի մունիցիպալիտետի շրջանում: Հանրահավաքի կազմակերպիչ է դարձել «Դեմոկրատական ցունամի» անջատական շարժումը, որը հուսով է, որ ակցիան կտեւի մինչեւ նոյեմբերի 13-ը: Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհն արգելափակել են նոյեմբերի 11-ի առավոտյան, ինչի պատճառով մայրուղում երկար խցանումներ են գոյացել: Բողոքավորներն այդ կերպ ցանկանում են միջազգային հանրակցության ուշադրությունը հրավիրել Կատալոնիայի իրադրությանը:
Հոկտեմբերի 14-ից Կատալոնիայի տարբեր քաղաքներում տեղի են ունեցել բազմաթիվ ցույցեր: Դրանց անցկացման առիթ է դարձել Իսպանիայի Գերագույն դատարանի վճիռը, որը կատալոնացի քաղաքական գործիչներին, որոնք մասնակցել են անկախության հանրաքվեի անցկացմանը, դատապարտել է մինչեւ 13 տարի ժամկետով բանտարկության, հաղոդրել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս