«Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն անդրադառնալով օրեր առաջ ուսանողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած այն մտքին, թե Արայիկ Հարությունյանը որոշումներ միայնակ չի ընդունում, դա անում է Կառավարությունը, վստահեցնում է՝ միայն մեկ նախարարի հրաժարականով խնդիր չի լուծվելու:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը խոսեց Հայաստանում երիտասարդների իշխանության մասին:
Դարեր շարունակ հայ ազգի երազանքն է եղել անկախ Հայաստանի գաղափարը, ինչը, սակայն, դառնալով իրականություն, գրեթե կորցրել է իր արժեքն ու կարևորությունը: Այդ պետականության պահպանման համար անհրաժեշտ է նաև ճիշտ աշխարհաքաղաքական դիսլակացիա։ Այնպես չէ, որ Հայաստանն այնպիսի հզոր գերտերություն է, որ տարածաշրջանում լուրջ քաղաքական ու աշխարհաքաղաքական հետաքրքրվածություն ունեցող խաղացողներն առանց նրա չկարողանան իրենց քաղաքականությունը կառուցել, սակայն իր աշխարհագրական դիրքով, ինչպես նաև պոտենցիալով միշտ հետաքրքրել է համաշխարհային գերտերություններին, ավելին՝ միշտ իր այդ դիրքի շնորհիվ եղել է հարձակումների ու ավերածությունների թիրախում։ Նախօրեին Երևան էր ժամանել համաշխարհային առանցքային դիվանագետներից մեկը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Սիրիայի Ղամիշլի քաղաքում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի վերջին հրաժեշտի արարողությունը:
Մասիս Մայիլյանը մի փոքր հեռուն էր գնացել: Լավրովը վերադարձավ Մադրիդյան սկզբունքներին, և հայկական կողմը դա հաստատեց: Գուցե դրա հիման վրա նոր համաձայնագիր կազմվի, սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս նախկին պրոյեկտն են առաջ մղում և առաջարկներ փոխելու մասին չեն էլ մտածում: Մադրիդյան սկզբունքներին այլընտրանք դեռ գոյություն չունի, այլ առաջարկներ չկան, իսկ Լավրովի հայտարարությունը կրում է կատեգորիկ բնույթ. նա խոսում է հենց Մադրիդյան սկզբունքներից:
Շատ է խոսվել այն մասին, որ ՀՀ այսօրվա խորհրդարանը հեռու է կատարելությունից, բայց այն, որ պատգամավորներն անգամ չեն կարողանում ԱԺ կանոնակարգի տարրական պահանջները կատարել և շարժվել օրենքին համապատասխան, ցույց է տալիս, թե ինչ ապիկար «սաստավ» է այսօր վայելում իշխանական պատգամավորական մանդատի առկայությունը։ Մարդիկ ամեն ինչ անում են զուտ տեսարաններ ստեղծելու և այդ տեսարանով հանրությանը հերթական քաղաքական մանիպուլյացիան ներկայացնելու համար։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Դեռևս սույն թվականի հունիսին դիմել եք ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին նամակով, որում նշել եք, որ ձեր հարևանությամբ ապրող տարեց ամուսինները ծեծի են ենթարկվել թաղի խուժանի կողմից, և երբ դիմել են ոստիկանություն, դեռ մի բան էլ իրենք են հայտնվել կասկածյալի կարգավիճակում։ Նամակի վերջում գրել եք՝ հաշվի առնելով, որ իրավապահները դեռ այդքան էլ իրենց տեղում և դերում չեն, ակնկալում եմ, որ որպես անպաշտպան, խոցելի ամուսիններին հուսախաբ արած քաղաքական ուժի ներկայացուցիչ, այցելեք տարեց ամուսիններին և ներողություն խնդրեք կատարվածի և նրանց անպաշտպան թողնելու համար։
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած «Իմ ընկեր․․․» շարադրությունների մրցույթն ավարտվել է:
Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում:
168 ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 11-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում իր տան առջև մահացած է հայտնաբերվել Անգլիայի հետախուզության նախկին սպաներից Ջեյմս Գուստաֆ Էդվարդ Լե Մեսուրիերը: Նա 2014թ. հիմնել էր «Mayday» փրկարարական խումբը, իսկ 2015թ. գրասենյակ բացել Ստամբուլում, որպեսզի աջակցի Սիրիայի նախագծին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Նա հստակ ասել է, որ ընդունելի է Հայաստանի տեսակետը, և այն, ինչ հայտարարվել էր վարչապետի կողմից, որ հակամարտության լուծման տարբերակը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Սա ակնհայտ ճշմարտություն է, որի հետ դժվար է վիճել, ինչպես ընդունեց պարոն Լավրովը: Այստեղ նաև կարևոր պահ կա, որ Լավրովը չվիճարկեց Արցախի առանձին սուբյեկտ լինելու հարցը: Կարծում եմ՝ սա է նաև պատճառը, որ Ադրբեջանում նման խուճապահար արձագանք է ստացել: Կարծում եմ՝ Արցախի հարցին ծանոթ ցանկացած անձ պետք էր այս ամենը հասկանար ու ընդուներ, և այս առումով Լավրովի հայտարարությունը շատ մեծ նորություն չէր»,- նշեց Միքայել Զոլյանը:
Նոյեմբերի 11-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի ավտոմեքենայից գողություն է կատարվել։ Պարզաբանենք, որ ԱԺ պատգամավորը նոյեմբերի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում կայանված իր մեքենայի սրահից գողացել են «Ռոլեքս» ժամացույցը։
Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Գեղարդ» երգեցիկ խումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում` հնչեցնելով Կոմիտասի, հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:
«Եթե ԱԳՆ-ն ու Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերը սպասարկող պաշտոնյաները վախենում են հանուն մեր պետության շահերի Նիկոլին փակել սենյակում ու Արցախի հարցում լիկբեզ անցկացնել ու համոզել նրան չարտահայտել անգլերենով, որպես վերջին հուսալի տարբերակ մնում է դա անել օրենքով և Փաշինյանին օրենքով արգելել խոսել որևէ օտար լեզվով, առավել ևս անգլերեն»։
«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման մրցույթը, որը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 12-ին, քիչ առաջ ավարտվել է:
Ըստ Խուդոյանի՝ քննիչի գործողությունների ուղիղ հետևողն ու պատասխանատուն դատախազն է: Խուդոյանն ասաց, որ եղել են մի քանի դատախազներ, բայց իրենք բացարկի միջնորդություն են ներկայացնում Պետրոս Պետրոսյանի դեպքում, քանի որ իր նշած խախտումներով քննիչի գործողությունների հիմնական վերահսկողը եղել է դատախազ Պետրոս Պետրոսյանը, և հենց նա է ստորագրել վերջնական մեղադրական եզրակացությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով սպանվել են Կամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը` Հանա Պետոյանը:
ՀՀն արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ կոնկրետ փաստաթուղթ կողմերը չեն բանակցում: Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններին.
Այսօր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ: Ըստ «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանի՝ Արսեն Բաբայանի կալանավորումը հերթական շոուն էր, և պարզ էր, որ նրա խափանման միջոց կալանքը փոխվելու է:
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին օգտատեր Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ ներքաղաքային թիվ 30 երթուղին սպասարկող երեք միկրոավտոբուսների վարորդներ չեն կանգնել կանգառում և հրաժարվել են սպասարկել իրեն, ենթադրաբար, տեսնելով, որ նա հաշմանդամություն ունի՝ քայլակով է տեղաշարժվում:
Բազմաթիվ առիթներով հորդորել ենք Նիկոլ Փաշինյանի վարչակազմին ձերբազատվել իր շարքերում ներթափանցած ապազգային տարրերից, սակայն Արայիկ Հարությունյանի, Զարուհի Բաթոյանի նման ժողովրդի կողմից չընդունված մարդիկ ոչ միայն մնացել են իրենց պաշտոններին, այլ արհամարհելով Հայ Առաքելական Եկեղեցու, մեր տասնյակ հազար սատարողների եւ համայն ավանդապաշտ հանրության կարծիքը փորձում են կյանքի կոչել ազգային արժեքներին հարվածող անընդունելի նախաձեռնություններ՝ դրանց համար անխնա օգտագործելով հանրային միջոցներ:
«Ներկայումս ես խոսում եմ Ադրբեջանի նախագահի անունից, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, ԼՂ և ՀՀ ժողովուրդների համար: Իհարկե, դա հեշտ խնդիր չէ լուծելը, բայց քանի որ մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովրդի ապագայի համար, նշանակում է՝ մեր տարածաշրջանի ապագայի համար, դա նշանակում է՝ մեր աշխարհի ապագայի համար: Մենք պետք է իրական ջանքեր ներդնենք լուրջ փոփոխության համար»,- ասաց Փաշինյանը
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չվերադարձավ նիստերի դահլիճ, «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ ասացին, թե Պետրոսյանն ԱԺ-ից գնացել է Գագիկ Ծառուկյանի հետ` նշելով, որ Ծառուկյանը գուցե նրա հետ շատ լուրջ խոսակցություն ունի՝ կապված ԱԺ-ում նրա հայտարարությունների հետ:
Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն նշեց իր գործունեության տասը տարին, որոնց ընթացքում ընկերությունը դարձել է Հայաստանում առաջատար վարկային կազմակերպություններից մեկը ինչպես ակտիվների մեծությամբ, այնպես էլ ծառայությունների բազմազանությամբ: Չունենալով մասնաճյուղային ցանց, ընկերությունը ապահովել է հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում և տրամադրել է շուրջ 100,000 հատ վարկ 100 մլրդ ՀՀ դրամ ծավալով:
Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու փաստով։
ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստանալով պահանջած առանձնապես խոշոր չափերով գումարը, փաստաբանները խարդախությամբ հափշտակել են այն։ 6800 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է փաստաբաններից մեկի բնակարանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված խուզարկության արդյունքում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանին ասեք, որ Գորբաչովը ԽՍՀՄ-ում իշխանության է եկել ոչ թե 1986-ին, այլ՝ 1985-ին, իսկ ԽՍՀՄ նախագահ է դարձել 1990-ին: