«Եթե անգամ իրենց նպատակին հասնեին էլ և որոշակի առաջընթաց ապահովեին, միևնույն է՝ հնարավոր չէր լինելու լուծել ղարաբաղյան խնդիրը: Եվ, չգիտես ինչու, ապրիլյան էսկալացիան ՀՀ-ում որպես պարտություն ընկալվեց մեզ համար, ինչն իրականում այդպես չէ: Այն ցույց տվեց ուժերի հավասարություն և ոչ թե անհավասարություն, երբ Ադրբեջանի հատուկջոկատայինների դեմ վատ զենքով կռվեցին ժամկետային զինծառայողներ: Այն, ինչի կարողացավ հասնել Ադրբեջանը, նա դրան հասավ առաջին գիշերը, երբ աշխատեց հանկարծակիության գործոնը»,- եզրափակեց Իսկանդարյանը:
«Նման խոսակցություն տեղի չի ունեցել, վարչապետն իր դիրքորոշումները հայտնել է հրապարակային’ ցուցարարների հետ հանդիպման եւ ուղիղ եթերի ընթացքում»: Այս մասին Times.am-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Times.am-ի այն հրապարակմանը, համաձայն որի` Կառավարության ղեկավարն Արցախում ասել է, թե չի պատրաստվում պաշտոնանկ անել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։
Պարզ է, որ Արցախից նայում են, թե ինչ է կատարվում ՀՀ-ում, պարզ է, որ Արցախի նախագահի ցանկացած թեկնածու, որը կընտրվի, անհրաժեշտություն է զգալու ՀՀ-ի էլիտայի հետ ունենալ նորմալ հարաբերություններ, ինչը միշտ է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անկեղծ ասած, որոշել էի չանդրադառնալ Մելինե, այլեւս Մել Դալուզյանի մասին ֆիլմի շուրջ հանրային էմոցիոնալ դիսկուրսին մինչ այն պահը, երբ կլիներ ֆիլմն ու իմ մասնագիտական կարծիքը կասեի։ Բայց իշխանության տարբեր ներկայացուցիչների համառ պնդումները, թե ֆիլմը ոչ թե սեռափոխված անձի պատմությունն է, ինչի իրավունքը ֆիլմի ստեղծագործական խումբը ունի, այլ ընդամենը Եվրոպայի եռակի չեմպիոնի մասին է, մեղմ ասած՝ համոզիչ չեն, ու ազնիվ չեն։ Ուստի, ես բոլոր իրավունքներն ունեմ, ինչպես Ստանիսլավսկին, ասելու՝ Не верю։
Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքից դպրոցականների թվաքանակը, որոնք թունավորման ախտանիշներով դիմել էին բժշկական օգնության, 57-ից ավելացել է մինչեւ 65:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանն անդրադարձել է Բուխարեստի մրցաշարում իր տարած հաղթանակին:
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննարկվել է Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։ Խորհրդի անդամների հորդորով` նիստին մասնակցել է նաև պարոն Հովհաննիսյանը։ Շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։ Դատական բարեփոխումների համատեքստում պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի։
Իսպանիայի պահպանողական ժողովրդական կուսակցության առաջնորդ Պաբլո Կասադոն հայտարարել է, որ երկիրն այլեւս չի կարող ապրել առանց կենսունակ կառավարություն ձեւավորելու, նա կոալիցիա կազմելու պատրաստակամություն է հայտնել եւ նույն բանն սպասում է Սոցիալիստական կուսակցությունից:
168 ԼՐԱՀՈՍ
Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) օգնության է դիմել ռուսաստանցի գործընկերներին հանրապետության դժվարամատչելի լեռնային մասում անտառային հրեդեհների մարման գործում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում:
Նոյեմբերի 11-ին Թուրքիան սկսել է արտաքսել օտարերկրացի ահաբեկիչներին:
ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի «Ուինթեր Չեսս Կլասիկ» ավանդական շրջանային մրցաշարը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Լեռնահովիտ գյուղի՝ 39-ամյա բնակչի մահվան մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 36-ամյա տղամարդուն:
Հայաստանյան քաղաքական դաշտում բացակայող քաղաքական դիսկուրսն ինքնըստինքյան հանգեցնում է տարբեր արհեստական օրակարգերի ձևավորմանը և տարբեր կոնսպիրոլոգիական տեսությունների ներդրմանը, որոնք հիմնականում քաղաքական միֆերի ու առասպելների ժանրից են և իրականության հետ որևէ աղերս չունեն։ Ավելին, դա կիրառվում է իշխանությունների կողմից հատուկ մանիպուլյատիվ նպատակով, որպեսզի հանրության մոտ շարունակվի ավելանալ ատելության չափաբաժինն ու նախկինների նկատմամբ ունեցած հակակրանքը։
ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն իր վստահորդի դեմ հարուցված քրեական գործը շինծու է համարում: Ըստ հարուցված քրեական գործի՝ Նազիկ Ամիրյանը խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի՝ ավելի քան 571 մլն դրամ արժողությամբ պետական գույքը` փաստացի անտեսելով գործարանի բաժնետոմսերի 20 տոկոսի սեփականատերերի իրավունքները: Գործարանի կանոնադրական կապիտալը 2001թ. դրությամբ Կառավարության կողմից գնահատված է եղել 717 մլն դրամ, Նազիկ Ամիրյանին պատկանել է գործարանի 80 տոկոսը՝ 574 մլն արժողությամբ:
Հոնկոնգի իրավապահ մարմինների աշխատակիցներն անցյալ շաբաթ ձերբակալել են փողոցային անկարգությունների 266 մասնակիցների:
«Մենք շարունակելու ենք պնդել, որպեսզի մաքսիմալ օպերատիվ, մաքսիմալ արագ կերպով սիրիական բանակը զբաղեցնի իր պետության ողջ տարածքը»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանն անժամկետ գործադուլ է հայտարարել և միացել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին։
«Չենք ուզում գնալ Գյումրի». Ավտոներկրողները փակել են Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը. ՈՒՂԻՂ
«Տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումն ամրագրված են խաղաղ կարգավորման բոլոր փաստաթղթերում»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախի հակամարտության կարգավորման գործընթացին:
Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Կապանում Ողջի գետն աղտոտվել է: Ավելի ուշ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հստակեցրեց՝ աղտոտողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է:
«Դե մենք էլ եկել ենք պատկերավոր իրենց ցույց տանք, որ իրենց ամբողջ արտաքին քաղաքականությունը դատարկ է՝ ինչպես ճամպրուկները, որոնք մենք իրենց համար ենք բերել: Իրենք են այն կառավարությունը, որոնց ճամպրուկներ են բերում: Եվ մի ճամպրուկ էլ կտանք պարոն Մնացականյանին, որովհետև որ այսպես շարունակվի՝ պարոն Մնացականյանը շատ արագ Գնացականյան է դառնալու»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Ըստ ստացված տեղեկությունների՝ գրասենյակ էին ներխուժել նախկինում Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցության անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ:
«Բանակցությունների կազմը հակամարտության կողմերն իրենք պետք է հստակեցնեն»,- այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում ասաց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում պաշտոնական Երևանի՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին պահանջը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փաստորեն հակադարձել է ադրբեջանական կատեգորիկ ու ապակառուցողական հայտարարություններին:
Իհարկե կասկած չունեմ որ հանրային հեռուստատեսությունում (եւ հույսով եմ միայն հանրային հեռուստատեսությունում) ակտիվ շարունակում են քննարկել թե ե՞րբ են ինձ կանչում իրենց եթեր պատասխանելու համար Պետրոս Ղազարյանին ու Ավետիք Էլոյանին։
«Հուշագրի տեքստը գրեթե համաձայնեցված է»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով բիոլոգիական անվտանգությանը վերաբերող հայ-ռուսական հուշագրի մշակման աշխատանքներին:
Նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նախկինում խոսելով Արցախյան խնդրի կարգավորման մասին, Փաշինյանն առաջարկում էր 3 ժողովուրդների համար ընդունելի լինելու սկզբունքը, ինչը շատ բուռն քննադատության արժանացավ Հայաստանի ներսում։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը հեռանում է ՀՀ ԱԺ եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից: