«Եթե Հայաստանը համարում է, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարիք չունի, մենք հենց վաղն էլ կհեռանանք». Պուտին

«Հայաստանը դրան պատրա՞ստ է, մենք ոչ մի բան չենք պարտադրի։ Եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ լինի ռուսական բազա, ապա մենք կմնանք և կաշխատենք ու կգործակցենք: Իսկ եթե Հայաստանը համարում է, որ Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարիք չունի, մենք հենց վաղն էլ կհեռանանք»,– ասուլիսում քիչ առաջ հայտարարեց ՌԴ նախագահը։

Պուտինը նշեց, որ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա, որպեսզի նստեն և տարբեր կետեր քննարկեն։

Երկկողմ բանակցությունների թեմաների թվում Ռուսաստանի ղեկավարը նշեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելը, Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան և Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930