«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 16.00-ից մինչև նոյեմբերի 8-ը ժամը 16.00-ն կդադարեցվի` Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի և Գեղարքունիքի մարզի «Սևան» քրեակատարողական հիմնարկի ջրամատակարարումը:
Նոյեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել 43-ամյա մի կնոջից, որ ժամը 17-ի սահմաններում ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը:
Մեծամոր հնավայրի տարածքում այս տարվա սեպտեմբերից պեղումներ են իրականացվում։ Հայ-լեհական արշավախմբի հայկական կողմի ղեկավար, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանն ասում է, որ հնավայրի դամբարանում իրականացվող պեղումների արդյունքում բացվել է 5 մետր լայնությամբ և 12 մետր երկարությամբ դամբարանախուց՝ կառուցված տուֆի և բազալտի հսկա քարաբեկորներից։
«Շունը կենդանիներին վնաս չի հասցրել: Մեր այգու աշխատակիցներն ու FPWC հիմնադրամի անտառապահներն ամբողջ գիշեր հերթապահում են: Կանխել են վտանգը: Շանը տեղափոխել ենք «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ»,- ասաց Վալյա Մարգարյանը:
Սենատորներ Քրիս Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդի նահանգից) եւ Լինդսի Գրեմը (հանրապետական, Հրավային Կարոլինայի նահանգից) ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին կոչ են արել պատժամիջոցներ սահմանելու Թուրքիայի դեմ նրա կողմից Սիրայում հրադարի պարտավորությունների խախտման դեպքում:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ դիմել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը և Քննրական կոմիտեին՝ ԵՊՀ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
168.am-ի հետ զրույցում «Ունիկում Ինժիներինգ» ընկերությունից անդրադարձել են «Օրսիս»-ՀՀ պաշտպանության նախարարություն փոխհարաբերություններին, ձախողված տենդերին: Նշենք, որ «Ունիկում Ինժիներինգը» տարիներ շարունակ համագործակցել է ՊՆ-ի հետ՝ մատակարարելով գիշերային տեսանելիության սարքավորումներ:
Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Քաղաքեռ-Զեյթունի բաժնում գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Խանութում գաղտնի հափշտակել էին մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել էին անձնագիր, փող, բանկային և զեղչի քարտեր։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7- ին ժամը 15։30-ից մինչև նոյեմբերի 8-ը ժամը 9։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Աճանան, Սյունիք բնակավայրերի, ինչպես նաև Նորաշենիքի մայրուղու, Գործարանային փողոցի ու Սպանդարյան 4 նրբանցքի ջրամատակարարումը։
«Մեզ մոտ չկա մշակույթի ոլորտի ռեֆորմիստը, կրթության ոլորտի, տնտեսության ռեֆորմիստը: Չի լինում ոլորտի ռեֆորմ՝ առանց ռեֆորմիստի: Դրա համար է երկիրն այսօր թվում անօրակարգ»,- 168 TV-ում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հայտարարեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալները ոստիկանության Շենգավիթի բաժնի գործընկերների հետ իրացնելով, Երևանի Արարատյան փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին երկու տղամարդու՝ 31 ու 45 տարեկան։ Ավագի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 8 հատ հոգեներգործուն դեղահաբ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում դատարանի որոշմամբ ոստիկանները խուզարկեցին 31-ամյա տղամարդու բնակարանը՝ հայտնաբերելով մարիխուանայի […]
Christie’s աճուրդային տունը Լոնդոնում վաճառքի կհանի հանրահայտ նկարիչների գործերը «Ռուսական արվեստի գլուխգործոցներ» խորագրով:
«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակներում Հանրային խորհրդի անդամ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ զրուցել ենք Հանրային խորհրդի այսօրվա նիստի, Վազգեն Մանուկյանի հայտարարությունների, արցախյան հիմնահարցի, Ռոբերտ Քոչարյանի դատական գործի և այլ հարցերի շուրջ:
Նոյեմբերի 6-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների հետ շրջայց կատարելիս Արծվանիկ բնակավայր տանող ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրրել են «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որը բարձված է եղել փայտանյութով։
Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 25 աշակերտներ սննդային թունավորում ախտորոշմամբ հոկտեմբերի 15-ի առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում դպրոցից տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն: Երեխաները նշել էին, որ իրենց մեծ մասը դպրոցի բուֆետում պիցցա է կերել, մի քանիսն էլ՝ հոթ-դոգ և խաչապուրի, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է: Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կգործուղվի Հունաստան:
«Նոր իշխանությունները եկան առանց քաղաքական օրակարգի, իրենց հետ չբերեցին քաղաքական մտածողություն և քաղաքական պատկերացումներ, այդ իսկ պատճառով այն, ինչ ձևավորվել է Հայաստանում հեղափոխությունից հետո, քիչ առնչություն ունի քաղաքականության հետ, ավելի շատ առնչվում է քաղաքական տեխնոլոգիաների և քաղաքական շոուների հետ»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.50-ին, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ արտադրամասի պետը բանավոր հաղորդում է տվել, որ 30-ամյա փականագործը գլխավոր արտադրամասից փորձել է գողանալ ոսկու խտանյութի նմանվող զանգված, որը լցված էր գրպաններում, սակայն բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից:
Արման Թաթոյանը դիմել է գլխավոր դատախազին`առաջարկելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման առնչությամբ քննարկել այլընտրանքային միջոց կիրառելու հարցը:
Ցանկացած ժողովրդի, առավել ևս՝ ազգի, որն ունի ընդգծված պահպանողական և ավանդույթներին հավատարիմ կեցություն, կարելի է միանգամից դեգրադացնել՝ հարվածելով նրա զգայուն կետերին, որոնցից առաջնայինների թվում է կրթությունը, քանի որ յուրաքանչյուր ազգի պահպանության և հարատևության համար պետք է երկու կարևոր պայման՝ լեզու և կրոն։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել գործակալության գլխավոր և առաջատար մասնագետներին:
«Փոփոխությունների պահանջն այսօր դեռ փողոցում է». Վահե Հովհաննիսյան
Նոյեմբերի 7-ին, ժամը 13:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կառավարությունը որոշում կայացրեց ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող կամ ՀՀ տարածքում սկսվող և ՀՀ տարածքից դուրս ավարտվող օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության, ինչպես նաև փոստային ծառայության ամբողջ ծավալի և ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման մասով կառավարության լիազոր մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ նրա աշխատանքը գնահատում է դրական։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում ասաց Ուլիխանյանը՝ «զրո» քաղաքական բովանդակություն որակելով այն քննադատությունները, որոնք պտտվում են նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ։
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մանրամասնորեն անդրադառնում է ՍԴ-ի կողմից այսօր ընդունված որոշմանը, որը վերաբերում է գործի դատական քննության փուլում որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխելու կամ վերացնելու միջնորդությունները մերժելու մասին որոշումները վերաքննության կարգով անմիջական բողոքարկման արգելքի վերացմանը:
«Բավարիան» դեռևս փոխարինող չի գտել Նիկո Կովաչի համար, ով հեռացավ ակումբից՝ «Այնտրախտից» կրած ջախջախիչ պարտությունից հետո:
«Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանին» ֆուտուրիստական ներկայացումը` ՈՒՂԻՂ
Ըստ հիմնավորման, «Դեղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող անձը լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) չի կարող իրականացնել օրենքով նախատեսված դեղատնային գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ ստեղծվում է առանձին իրավաբանական անձ, որն ունի համապատասխան մանրածախ իրացման լիցենզիա:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Դանիել Մխեյանը և Արմինե Մելիքսեթյանը նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: