«Իմ քայլի» պատգամավորը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ լրագրողներն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ են քննարկել խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ, որի պատճառով շատ պատգամավորներ լքեցին նիստերի դահլիճը:
«Անձնական հարց ենք քննարկել, մի խառնվեք իրար, անիմաստ հարցեր մի տվեք»,- նշեց պատգամավորը և չմանրամասնեց, թե ԱԺ-ում անձնական ինչ հարց էին քննարկում:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ԱԺ նիստի ընթացքում հեռացան դահլիճից և շտապեցին խմբակցության աշխատասենյակ:
Ըստ aravot.am-ի՝ աշխատասենյակի մոտ լսելի էին բարձր ձայներ, սակայն պատգամավորները, որոնք դուրս էին գալիս սենյակից, լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ ասում էին, թե ոչինչ չի եղել:
Այսպես հերքեցին Հայկ Գևորգյանը, Արմեն Խաչատրյանը, Արման Բոշյանը:
Նրանք վստահեցնում էին, որ ընդմիջման հարց էին քննարկում:
Մինչդեռ ավելի ուշ, երբ մենք Հակոբ Սիմիդյանին հորդորեցինք պարզաբանել, թե ինչ վիճաբանություն էր, ինչի համար, նա սկզբում ասաց. «Ոչ մի բան չի եղել, ժողովուրդ ջան», հետո նախընտրեց պատմել. «Այո, ընկերներով մի քիչ բարձր խոսացել ենք: Ժողովուրդ ջան, մի քիչ բարձր տոների մեջ խոսացինք, պատմություն դառավ: Ոչ մի խնդիր չկա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան