
Մորալսեին տեղափոխող՝ Մեքսիկայի օդուժի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պարագվայում

Մեքսիկայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը տեղափոխում է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին, վայրէջք է կատարել Պարագվայի մայրաքաղաք Ասունսոնում լրալցավորման համար: Այդ մասին նոյեմբերի 12-ին հաղորդել է Մեքսիկայի Նոտիմեքս գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Գործակալությունն ընդգծում է, որ ինքնաթիռն Ասունսոնից կմեկնի Մեքսիկա, ինչպես ավելի վաղ պլանավորվել ր: Գործակալության տվյալներով՝ Պարագվայում կանգառումը կապված է Պերուի իշխանությունների որոշման հետ «փակելու իր օդային տարածությունը» Մորալեսին տեղափոխող ինքնաթիռի համար, հաղորդել էՏԱՍՍ-ը: