Թուրքիայի մզկիթներից մեկի մինարեթից փոփ երաժտություն է հնչել

Թուրքիայի Չորում նահանգի մզկիթներիցի մեկի մինարեթից հնչող երգի ձայնը ապշեցրել է տեղի բնակիչներին։ Չորումի մզկիթի բարձրախոսներից լսվել է ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի «Summertime Sadness» երգը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մինարեթից սովորաբար լսվում է ազանը, որը մուսուլմանական աղոթքի կանչն է, իսկ թե ինչպես է ստացվել, որ հնչել է այդ երաշտությունը դեռևս անհայտ է։

Մզկիթի շրջակայքում գտնվողները նկարահանել են և կիսվել սոցցանցերում։ Կադրերում մինարեթից հնչող երաժշտությունը հստակ լսվում է։

Դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե ինչու և ինչպես է երգը հնչել մզկիթի բարձրախոսներից։ Քաղաքացիները սոցիալական ցանցերում գրառումների միջոցով հարցի վերաբերյալ բացատրություն են պահանջում տեղական իշխանություններից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930