Բաժիններ՝

Միքայել Մելքումյանն առաջարկում է 25.000 քաղաքացիներին միայնակ չթողնել. ԱԺ-ն մերժեց նախագիծը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել «Հարկային օրենսգրքում» և 2020 թվականի հունվարի 1-ից հետո ավտոմեքենաներ ներկրող ֆիզիկական անձանց տալ 1 տարի ժամանակ՝ վերակազմակերպվել որպես իրավաբանական անձ։

Ըստ նախագծի հեղինակի՝ այս փոփոխությունը թույլ կտա այդ ֆիզիկական անձերին չկորցնել իրենց բիզնեսը: Պատգամավորն առաջարկեց այս նախագիծն ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ և Հայաստանի 20-25.000 քաղաքացիներին միայնակ չթողնել՝ կտրուկ փոփոխված Հարկային օրենսգրքի հետ։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը նշեց, որ ներկայացված օրենքի նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակաություն է ստացել այն հմնավորմամբ, որ այն խնդիրը չի լուծելու և ռիսկեր է առաջացնելու։

Նախագիծը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց։

Մանրամասները՝ տեսանյությում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս