Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր մտքերով առաջիկա Եվրոպայի առաջնության վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Apple-ը առանց ավելորդ աղմուկի ներկայացրեց նոր MacBook Pro-ն, որը շտկել է նախորդ սերունդների սխալները: Միևնույն ժամանակ, գինը մնացել է անցյալ տարվա 15-դյույմանոց մոդելի մակարդակում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 10.00-ից մինչև 24.00-ը կդադարեցվի Արմավիրի մարզի` Մերձավան գյուղի ջրամատակարարումը:
Իրանում վառելիքի գների բարձրացման պատճառով տեղի ունեցող ներկայիս ցույցերը հազիվ թե վերաճեն իշխանությունների դեմ բողոքի համընդհանուր շարժման:
«Ես կարող եմ տալ տարբեր վարկածներ, իսկ թե որն է իրականությունը, գիտեն այն մարդիկ, ովքեր ազատել են աշխատանքից: Ես անգամ կասկածում եմ, որ նրանք, ովքեր ազատվել են աշխատանքից, չգիտեն պատճառը»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Մովսես Հակոբյանի և նրա տեղակալներ Վաչագան Ներսեսյանի ու Կամո Քոչունցի պաշտոնանկությանը:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրատվական աճպարարությամբ զբաղվող Հանրայինի եթերում նայեցի նախկինների նախկինի` Կարապետյան Վլադիմիրի պատվերով նախկինների հետ «ոչ մի կապ չունեցող» Պետրոսի պատրաստած ռեպորտաժը Սամվել Ֆարմանյանի քրոջ մասին»:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման արձագանքել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրուի հայտարարությանը, որ ազգային հավաքականում հարձակվողի կարիերան արդեն ավարտված է:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ օդում կախված հավաստի և չցնդող լուրերի Կառավարության կողմից որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ առաջադրված Լիլիթ Ալեքսանյանը DJ/կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի եղբոր նշանածն է»:
Նոյեմբերի 16-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ «սրունքի ծակած-կտրած վերք, արտաքին արյունահոսություն» ախտորոշմամբ «Քաջարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քաջարանի 36-ամյա մի բնակչուհի:
Ռազմարդյունաբերական ոլորտը զարգացնելու համար շեշտը պիտի դրվի ռազմական գիտությունների զարգացման վրա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
«Ռուսաստանն անհանգստացած է, որ իր սահմանների երկայնքով ԱՄՆ-ը լաբորատորիաներ է կառուցում, և այդ մտահոգությունը տեղին է: ԱՄՆ-ը թույլ չի տալիս, որ Ռուսաստանը ստուգի իր կենսաբանական լաբորատորիաները, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանը շրջապատում է այդ լաբորատորիաներով: Երբ Լավրովը հայտարարություն արեց, ես ասացի, որ ԱՄՆ-ը դեմ չի լինելու, քանի որ չի եղել նման դեպք, որ որևիցե մեկը մտնի Պենտագոնի կողմից ֆինանսավորված որևէ լաբորատորիա ու հայտնաբերի, որ այնտեղ կենսաբանական զենք են ստեղծում»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:
«Չեմ կարծում, որ աշխատանքում թերացումը լինի, ու դա լինի ազատման պատճառը, դա բացառում եմ։ Նրանք փայլուն տիրապետում են մեր զինված ուժերին։ Մեր իշխանություններն այնքան անտրամաբանական գործողություններ են անում, որ ընդհանուր տրամաբանության մեջ բարդ է գնահատական տալ, հավանաբար կան պատճառներ, որոնք դեռևս հայտնի չեն»,- այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման եթերում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը։
ՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է:
Մենք ականատես ենք եղել մեր ակումբի լավագույն դարաշրջաններից մեկին, և նման նվաճումը չի կարելի թերագնահատել ֆուտբոլի աշխարհում, որտեղ մրցակցությունն ավելի բարձր է, քան երբևէ:
Հունաստանի հարավարևմտյան շրջանում գտնվող Կալամատա նավահանգստային քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 18:21-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ փայտի արտադրամասում, հրդեհ է բռնկվել:
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի ոստիկանները, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Շենգավիթ վարչական տարածքում:
Նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, Ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել:
«Հայաստանում կանայք երեխաների հիմնական խնամողներն են, հատկապես՝ ավելի փոքր տարիքի երեխաների։ Եվ մենք ունենք անհավասար վիճակ, երբ, օրինակ, չկան երեխայի խնամքի բավարար հաստատություններ, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ հատկապես 1-3 տարեկան երեխաների համար շատ քիչ են մանկապարտեզները և խնամքի կենտրոնները, ու ավտոմատ կերպով կինն արդեն հետ է մնում աշխատաշուկայից և մրցակցության պայմաններում չի կարող հավասար մրցակցել տղամարդկանց հետ, որովհետև ստիպված է լինում ընտրություն կատարել: Ինքը, ըստ էության, ունի իրավունք և պարտականություն՝ խնամել երեխային և աշխատել, եթե ցանկանում է։ Եվ այդ իրավիճակում կինն ընտրության առաջ է կանգնում. կա՛մ պիտի երեխայի խնամքով զբաղվի, կա՛մ պիտի աշխատի»,- ասաց ՄԱՀԲ գենդերային ծրագրերի պատասխանատուն:
ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց։
Տավուշի մարզում ականի պայթյունի հետեւանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան:
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է նոր ակումբում հարմարվելու դժվարությունների մասին:
«Մեզ համար զարմանալի չէ արդեն, որ այդպես են քվեարկում Բելառուսը, Հայաստանն ու Ղազախստանը: Բնականաբար, սա ունենում է իր բացասական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ չի հաջողվում վստահելի հարաբերությունների հույս ունենալ: Արդեն այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ անկախ նրանից, թե ինչպես է ընթանում երկկողմ երկխոսությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև, երբ հարցը ՄԱԿ-ում քվեարկության մասին է, այն երկրները, որոնք համարվում են ՌԴ-ի սերտ գործընկերները, չեն աջակցում Ուկրաինային:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 18:13-ին ահազանգ է ստացել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:
«Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ստորագրման հնարավորության մասին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Դոհա պաշտոնական այցի նախօրեին՝ նոյեմբերի 17-ին, Կատարի Պետության արտաքին գործերի նախարարությունում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության արտգործնախարարությունների միջև։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ապատեղեկատվություն է համարում այն, թե բոլոր բուհերից հանվում է Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների դասավանդումը:
Իրանի իշխանությունները նոյեմբերի 18-ի երեկոյան կսկսեն դրամական վճարումներ կատարել բնակչության ամենաաղքատ խավերին, որոնք առավել շատ են տուժել բենզինի գների բարձրացումից:
Նոյեմբերի 16-17-ը նախկին «Միկա» մարզադահլիճում կայացել է ձյուդոյի Հայաստանի առաջնությունը: