Մոուրինյուն խստացնում է կանոնները․ Ժոզեն նոր պատիժ է սահմանել Ռեալի ուշացող ֆուտբոլիստների համար
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նոր կարգապահական կանոններ է սահմանել թիմի ֆուտբոլիստների համար։
Պորտուգալացի մասնագետը որոշել է հրաժարվել ուշացումների համար նախատեսված դրամական տույժերից, որոնք նախկինում կիրառվում էին ակումբում։ Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը, նախկինում մարզումներից ուշանալու համար խաղացողները տուգանվում էին 100-ից 300 եվրոյի չափով։ Մոուրինյուն նման գումարներն անարդյունավետ է համարել և ավելի խիստ պատիժ է ընտրել։ Այժմ մարզումից ուշացած ֆուտբոլիստը չի թույլատրվի մասնակցել ընդհանուր խմբի պարապմունքին, փոխարենը կուղարկվի մարզասրահ և բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումը։
Բացի այդ, Մոուրինյուն խստացրել է վնասվածք ստացած խաղացողների ապաքինմանը ներկայացվող պահանջները։ Վերականգնողական փուլը պետք է անցկացվի բացառապես «Ռեալի»՝ Վալդեբեբասում գտնվող մարզաբազայում։ Մարզչական շտաբն ուժեղացրել է նաև վերահսկողությունը թիմի սննդակարգի նկատմամբ. այսուհետ ֆուտբոլիստները պարտավոր են խստորեն հետևել ակումբի կողմից մշակված ցուցումներին։
ArmSport

