
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը սկսվեց ու անմիջապես հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Մանվել Գրիգորյանը դատական նիստին ներկա չէ: Պաշտպանները տեղեկացրին, որ այսօր եղել են «Նաիրի» բ/կ-ում, բժիշկները թույլատրել են ներկա գտնվել դատական նիստին, ինչին Մ. Գրիգորյանը համաձայն է, սակայն տեղափոխման խնդիր կա, քանի որ նրան կաթիլային սարք է միացված, որով հիվանդի տեղափոխման խնդիրը կա:
Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչև ժամը 14։00-ը՝ Մանվել Գրիգորյանի ներկայությունն ապահովելու համար, սակայն անկախ նրա մասնակցությունից՝ նշանակված ժամին դատական նիստը կկայանա:
Գոհար Սավզյան