Կանայք ու երեխաները, որոնք առավել շատ են ենթարկվում շահագործման, բռնության եւ անարգանքի տարբեր ձեւերի, հատուկ պաշտպանության կարիք ունեն:
«Փաստորեն հայկական համայնքի հետ Փաշինյանի հանդիպմանը ներս մտած ադրբեջանցին ոչ միայն Ադրբեջանի շարքային քաղաքացի չէ, այլ մեծ է հավանականությունը, որ հենց Իլհամ Ալիևի կողմից գործուղված էր այդտեղ, քանի որ ադրբեջանական պետական կառույցի աշխատակից է ու խիստ իշխանամետ»:
2019-2020 թվականների ձմեռային օդագնացության շրջանում Վրաստանի միջազգային օդանավակայաններից կկատարվի շաբաթական միջին հաշվով 340 կանոնավոր չվերթ, ինչը 9,3 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ:
Լիովին սառեցնելով հիվանդի մարմինը եւ ամբողջ արյունը փոխարինելով ֆիզլուծույթով՝ ԱՄՆ-ի Մերիլենդի համալսարանի բժիշկներն առաջին անգամ կարողացել են մարդուն արհեստական կլինիկական մահվան վիճակի բերել:
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ադանայում ԱՄՆ հյուպատոսարանի երկու աշխատակիցների՝ սոցցանցում նրանց մասնակցությամբ տարածված տեսանյութի պատճառով: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Մանկական Եվրատեսիլ»-ում Ռուսաստանի մասնակից Դենբերել Օորժակը ելույթ կունենա մրցույթում, չնայած հոսպիտալացվելուն:
Գեղամա լեռներում կորել է ակտիվիստ, «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը։
Այս տարի Երևանի ամանորը կարժենա 325 մլն դրամ: Այս թիվը երեք անգամ գերազանցում է նախորդ տարի ծախսված գումարը: Սա՝ այն դեպքում, երբ նոր տոնածառ այս տարի չի գնվելու: Անցած տարի 71 մլն դրամ տրամադրվեց դրա համար, և պատասխանատուները հայտարարեցին, որ նոր տոնածառի կարիք չի լինի ևս 10 տարի: Կառավարության թույլտվությամբ այս տարի Ամանորը նշելու համար անհրաժեշտ գնումները կկատարվեն մեկ անձից՝ առանց մրցույթ հայտարարելու: Այս թեմաների մասին 168.am-ը զրուցել է քաղաքացիների հետ:
«Ժամանեցի Հռոմ։ Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ»։
Նոյեմբերի 20-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարի ժամանակ և անդրադարձել Արցախի հիմնախնդրին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Հայաստանում վերջին 1,5 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին։
Եթե վերահալվի ամբողջ ոսկին, որը երբեւէ արդյունահանվել է աշխարհում, ապա կստացվի 21 մետր կողով խորանարդ: Այս հաշվարկները բերում է Ոսկու համաշխարհային խորհուրդը։
Եվրամիությունը 2014 թվականից ընդհանուր առմամբ 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել է Ուկրաինայում ԵՄ-ի դեսպան Մատի Մաասիկասը՝ Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ։
Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին Միլանում մասնակցել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովին։
Հռոմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիին:
Վաղուց դադարել եմ լուրջ վերաբերվել Նիկոլ Փաշինյանի էմոցիոնալ ելույթներին, քանի որ փորձը ցույց է տվել, որ դրանք մերկապարանոց, անհիմն, երբեմն նույնիսկ զրպատության հասնող խոսքեր են: Բացի այդ, ծեփել-փռել բառապաշարով քաղաքական շոուները արդեն վաղուց կորցրել են թե՛ ազդեցիկությունը, թե՛ ակտուալությունը, իսկ թե ում է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը, այդ հարցը կարող եք ուղղել նրա խոսնակին:
Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության և գիտության նախարար Միխայիլ Կոտյուկովի հրավերով նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը, որտեղ նա հանդես է եկել ելույթով:
«Ուելս, Գոլֆ, Մադրիդ. այս հերթականությամբ»:
Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս: Ծառայել եմ որպես ԱԱԾ սպա, և ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող: Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Եվ այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ:
Եվրոպայի առաջնության հերթական ընտրական փուլը ավարտված է Հայաստանի ազգային հավաքականի համար։
Հարցազրույց՝ Արթուր Վանեցյանի հարցազրույցից առաջ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու պաշտոնական փաստաթղթերի ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու բոլոր հանգամանքները:
«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Բավարիան»:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջեորջինա Ռոդրիգեսի հետ, հայտնում է Clarin-ը՝ վկայակոչելով իտալական Novella 2000 ամսագիրը:
Այո՛, չեն դառնում, և դա այն թիրախներից մեկն է, որին մենք անընդհատ խփում ենք. չի կարելի այդպես շարունակել։ Սկսած կառավարության կառուցվածքը փոխելուց՝ վերջացրած անցումային արդարադատություն անելը, իրականություն չդարձավ։ Հեղափոխությունը քաղաքացիների մոտ ստեղծել է բարձր սպասումներ, որ հիմա ամեն ինչ փոխվելու է, և այդ սպասումները եղել են այդ խոստումներով՝ կարմիր գծերի, արագաչափերի վերացում, սուպերվարչապետական համակարգից հրաժարում։ Բայց եթե այդ ամենը չի արվում, դա քաղաքացիների մոտ առաջացնում է հիասթափություն։
Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հարցերով հանձնաժողովը հաստատել է երկրի Արտաքին գործերի նախարարությանը կից Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչության 2020 թվականի բյուջեն: Ըստ այդմ՝ 2020 թվականին այն կկազմի 5.9 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 30.000 դոլար), 2019-ին հատկացվել էր 11.2 միլիոն թուրքական լիրա (մոտ 2 մլն դոլար):
«Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն տվել է առաջին հարցազրույցը նշանակումից հետո:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 21-ին ժամանեցին Հռոմ:
57 տարեկան հասակում Վանկուվերում մահացել է Spirit of the West կանադական ռոք-խմբի ֆրոնտմեն Ջոն Մանը: Այդ մասին հայտնել է ETCanada-ն:
«Վերջին օրերին Իրանի մեծ քաղաքներում մեկնարկած լայնածավալ բողոքի գործողությունները բենզինի կրկնակի թանկացման դեմ վերջին ժամերի ընթացքում պակասել են, իրավիճակն ավելի կառավարելի է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Իրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Մովսես Քեշիշյանը:
Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում Իտալիայից կրած 1-9 հաշվով պարտության և նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մասին։