Նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Աննա Վարդապետյանի՝ պաշտոնից ազատման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Աննա Վարդապետյանի՝ փոխնախարարի պաշտոնից ազատման կապակցությամբ:

«Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Աննա Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում: Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»:

Աննա Վարդապետյանը նոյեմբերի 11-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ դադարեցրել է աշխատանքը ՀՀ արդարադատության նախարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930