2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 25-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Նոր-Նորք վարչական շրջանի 6 զանգվածի ջրամատակարարումը։
«Այն ձեւակերպումներով, որ կան Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքում, ոչ միայն Քոչարյանը, այլեւ ուրիշ մեկը մեղավոր չէ»
Հունիսի 24-ին մեկնարկել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներից:
ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Փաստ է, որ վարչության 21 անդամների շարքում մեր կուսակից ընկերները միայն 2 կնոջ տեսան: Դա, իհարկե, վատ է այն տեսանկյունից, որ կանանց ներգրավվածությունը շատ կարևոր է, բայց միևնույն ժամանակ՝ այդտեղ կան նաև օբյեկտիվ պատճառներ»,- ասաց Ս.Պապիկյանը:
Վաշինգտոնում համանախագահները ներկայացրել են պաշտոնական փաստաթուղթ, 1-2 ամիս մենք պետք է աշխատենք դրա վրա»,- ասել է Մամեդյարովը: Նա նշել է, որ փաստաթուղթը պետք է լուրջ վերլուծության ենթարկվի: Կողմերը պայմանավորվել են, որ համանախագահները նախարարների նոր հանդիպում կառաջարկեն 2-3 ամսից:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի ազատությունից ապօրինի զրկելու և խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը դիմել է «Դերբիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին՝ խորհուրդ տալով նրան գլխավորել Լոնդոնի «Չելսին»:
«Հիմա վարչությունը կձևավորի տարբեր խմբեր, որոնք կունենան նաև մեխանիզմներ, այդ թվում՝ ֆիլտրող, հասկանալու համար, թե ո՞ր քաղաքացիները, ո՞ր ընկերներն են իրոք գաղափարական ընկերներ: Եվ, իհարկե, կհամալրվեն մեր կուսակցության շարքերը»,- ասաց նա:
Երեւան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է՝ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով։ Դատարանի որոշումը հրապարակել է այսօր՝ հունիսի 24–ին։ Դատարանը միաժամանակ որոշել է հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախսերի փոխհատուցում բռնագաձանձել 200 հազար դրամ։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
«Դուք լավ տեսաք, որ Ձեր կողմից սերմանած համատարած ատելությամբ հանդերձ դեկտեմբերին մենք մոբիլիզացրեցինք 60 հազար մարդ ու ունեինք այդ մարդկանց հավանումը, իսկ հիմա, երբ Ձեր լեգիտիմությունը շատ արագ նվազում է, մեր մոբիլիզացումը էլ ավելի շատ կլինի։ Զգուշացեք»:
91 տարեկան հասակում ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Բել էր քաղաքում մահացել է ամերիկացի գրող Ջուդիթ Քրանցը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, որով Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արամ Կարախանյանը։ Մինչ այդ նա Կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում։ Կարախանյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, վերապատրաստվել ԱՄՆ-ում։
Նման տեսակի հայտարարությունները սկանդալային են ոչ միայն այն պատճառով, որ Ալեն Սիմոնյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, այլ նաև այն պատճառով, որ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամը փաստացի Ռուսաստանին մեղադրում է Աբխազիան և Հարավային Օսիան զավթելու մեջ։
Նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել հրամանագիր Եվրամիությունից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման բռնարգելքն ամբողջ 2020 թվականին երկարաձգելու մասին։
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Էստոնիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Իլյա Անտոնովը:
Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների, Հալաբյան և Կիևյան փողոցների արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման ծրագրի իրականացման համար 110 միլիոն դրամ կծախսվի։
Սա նախազգուշական միջոցառում էր իշխանությունների համար: Վաղը ժամը 16:00-ին նորից հավաքվելու ենք այստեղ՝ մեր աջակցությունը հայտնելու պետական կառույցներից միակ չօկուպացվածին: Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը և ակցիայի մասնակիցների հետ երթով շարժվեց դեպի Ազգային ժողով։
Հայկական «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները կավելացնեն դեպի Ռուսաստան և Վրաստան ուղևորափոխադրումներ կատարող իրենց օդանավերի թիվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
«Այստեղ մեզ համար վտանգ կա: Վտանգը Լարսն է, որովհետև կարող է որոշակի փուլում այնտեղ սահմանափակումներ դրվեն ռուսական կողմից: Սա վտանգավոր կլինի՝ հաշվի առնելով նաև Իրանի վրա ամերիկացիների աճող ճնշումը: Սա խնդիր է, պետք է պատրաստ լինենք տարբեր զարգացումների»:
Փոխանակման կետերի և գրավատների համար Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով պետական տուրքի նախատեսված չափը փոքր-ինչ նվազեցվել է: Ակցիզային հարկը տարեկան նախատեսված 4 տոկոսի փոխարեն կավելանա 3 տոկոսով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը տնտեսապես շահագրգռված չէ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը պահպանելու հարցում, որով համաշխարհային շուկա է փոխադրվում մերձավորարեւելյան նավթի մեծ մասը, քանի որ Միացյալ Նահանգներն ինքն է դարձել այդ հումքի խոշոր արտադրողը:
Հունիսի 24-ին, ժամը 15:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Թվում էր, թե ինչ-որ իրավաբանական հարց է, բայց այս մի քանի օրերի ընթացքում տարբեր հայտարարությունների ու գործողությունների արդյունքում հասկանում ենք, որ սա ծրագրված իշխանության յուրացման նախապատրաստություն է։ Եվ ես չեմ կարող հանգիստ իմ գործով զբաղվել՝ տեսնելով, որ մենք կանգնած ենք շեմին՝ ստեղծելու մի նախադեպ. Տասնամյակներ, եթե ոչ ավել, մեր սերունդներն են այդ նախադեպի դառը պտուղները ճաշակելու։ Սահմանադրությունները սահման են դնում. այդ մարդիկ անցնում են այդ սահմանը, այդ կարմիր գիծը»։
ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները կչեղարկի հիրավի համապարփակ գործարքի կնքման դեպքում, որը կներառի միջուկային ու հրթիռային խնդիրները, ինչպես նաւե մարդու իրավունքները:
«Եթե բռնատիրական ռեժիմ էր, ապա ինչպե՞ս եղավ, որ Փաշինյանը քայլելով՝ դարձավ վարչապետ։ Բռնատիրական երկրում մեկ մետր քայլեր, կբռնեին, կուղարկեին պատմության գիրկը։ Հիմա՞ էլ է ՀՀԿ-ն մեղավոր, որ ժողովուրդը վատ է ապրում, սառնարանի դուռը բացում են, բացի դուխով գլխարկից, դուխովն էլ ջնջվել է, բան չեն գտնում»,- նշեց Է. Շարմազանովը։
Նրա փոխանցմամբ՝ կուժեղանան այն գործընթացները, որոնք տեղի են ունենում «Արդարություն և զարգացում» կուսակցության ընդերքում: