Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքին դուր չի եկել նորակառույց թանկարժեք ամառանոցը։ Նախագահական ընտանիքի պատվերով կառուցվող ամառային պալատի մի մասը կքանդվի և կվերակառուցվի։
Ըստ քրդական լրատվամիջոցի՝ Թուրքիան կեղծ տեսանյութեր է տարածում՝ դրանք ներկայացնելով որպես կադրեր Հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների դեմ իրականացվող «Մագիլ» ռազմական օպերացիայից:
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում և քննարկվել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։
Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի գործակալ Սիլվանո Մարտինան հայտարարել է, որ ՊՍԺ-ից հեռանալուց հետո իր հաճախորդը չի պատրաստվում ավարտել իր կարիերան:
«Ուկրաինայում դեռ մեծ դատական բարեփոխում պետք է տեղի ունենա, հուսանք, որ Զելենսկին կանի դատական բարեփոխում։ Թող Փաշինյանն ու Զելենսկին մրցակցեն դատական բարեփոխման հարցում, խորհուրդ եմ տալիս»:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նոր լիցք և եռանդ հաղորդեց Ռուսաստանի հայ համայնքի կողմից մեր երկրում ներդրումային և ոչ ներդրումային ակտիվությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության անունից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցել են տեղի հայ համայնքի բազմաթիվ ազդեցիկ ներկայացուցիչներ, մշակութային, հասարակական գործիչներ և գործարարներ:
«Հայ-իրանական հարաբերությունների բարեկամական բնույթը չի փոխվել, այլ խնդիր է, որ Հայաստանը չունի որևէ ծրագիր Իրանի հետ աշխատելու ուղղությամբ։ Լինում են բազմաթիվ հայտարարություններ, տարբեր մակարդակներով փոխայցեր, բազմաթիվ ծրագրերի մասին խոսակցություններ, որոնք խոսակցությունների մակարդակից այն կողմ չեն գնում»,- նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ուսանողուհու կողմից իրեն և եղբոր երեքամյա դստերն առևանգումից ազատելու համար որպես փրկագին 1.000.000 ՀՀ դրամ պահանջելու պատրվակով խաբեությամբ ազգականներից հափշտակություն, ինչպես նաև՝ սուտ մատնություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նախորդ տարվա մայիսի համեմատ՝ կաղամբի գնաճը 78.6 տոկոս է, լոլիկինը` 18.4, վարունգինը՝ 36.3, գազարինը՝ 33.4, գլուխ սոխինը՝ 65.7, իսկ կարտոֆիլինը՝ 38.6: Իհարկե, կարելի է պնդել, որ ընտրողաբար ներկայացվել են առավել շատ թանկացած բանջարեղենները:
Արցախում ընթացող չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության (ConiFA) եզրափակչի մասնակիցները հայտնի են:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում սպանվել է հայկական ծագում ունեցող Հունաստանի 41-ամյա քաղաքացի:
Մայիսի 31-ին, ժամը 1-անց 45-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի դեղատներից մեկում քիչ առաջ ավազակային հարձակում է եղել:
«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն կիսվել է Ամերիկայի գավաթի սպասելիքներով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 6-ին տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի անվան 15-րդ միջազգային մրցույթի բացման գալա համերգին:
«Ես կարծում եմ՝ Հայաստանում և Արցախում, և ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում Փաշինյանի այս հայտարարությունը զավեշտ է առաջացրել»:
Գարնանային ծառատունկի ընթացքում ՀՀ մայրաքաղաքում տնկվել է 7500 ծառ և թուփ: Տնկիների 90%-ը աճ է տվել։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հունիսի 6-ին հանդիպման է հրավիրել Արագածոտնի մարզի Արագած գյուղի մի խումբ բնակիչների։ Հանդիպմանը մասնակցել է նաև տվյալ ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը։
Բրազիլիայի ազգային հավաքականի առաջատար Նեյմարին հավաքականի մարզման ժամանակ այցելել է ոստիկանությունը:
«Մենք չգիտենք, թե ինչ է մեր ղեկավարի անունը, ով է մեր ղեկավարը: Չեն էլ փորձում նույնիսկ այսքանից հետո գալ ու մեր խնդիրները լսել: Մի լավ տնօրեն ունեինք՝ Սեյրան Պետրոսյանը, թողեց գնաց, միայն նա էր մեզ լսում, հիմա, ինչ նա հեռացել է այս աշխատանքից, այլևս մեզ լսող չկա: Չենք հասկանում՝ Հայաստանում ոչ մեկը չկա՞, որ կարողանա լծակներ գործել ու մեր հարցերին ու պահանջներին լուծումներ տալ»:
Հայաստան կատարած այցի շրջանակներում Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին հունիսի 6-ին Գյումրիում էին:
Հունիսի 6-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
«Ես չգիտեմ, թե երկու սրճարան ապամոնտաժելն ի՞նչ տվեց քաղաքին: Ասում էի՝ Օպերայի տարածքը թող դառնա պուրակ, բայց ապամոնտաժենք բոլորը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը՝ խոսելով Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման մասին:
Դատախազի կողմից բավարարվել է մեղադրյալի՝ ՀՀ-ից ելքը չսահմանափակելուն ուղղված նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի բողոքը:
«Մյուս բոլոր ուղղություններով համագործակցությունը պետք է ի հայտ գա ժամանակի ընթացքում, քանի որ դեռ որևէ հստակություն չի հնչել, թե այս երկրներն ինչպիսին են տեսնում իրենց համագործակցությունը և որ ոլորտներում։ Կապող միակ օղակը պատմաքաղաքական խնդիրներն են Թուրքիայի հետ»։
Շարունակելով քաղաքական տարբեր ուժերի, քաղաքականապես ակտիվ գործիչների ու անհատների հետ հանդիպումների շարքը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 6-ին ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի գլխավորությամբ:
Բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հունիսի 7-ի նիստում, հանդես գալով որպես դատարան, դռնբաց կարգով քննեց ՀՀ արդարադատության նախարար Ա8так Զեյնալյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Ռ․ Հակոբյանին, Ս․ Միքայելյանին, Ս․ Անտոնյանին, Վ․ Ավանեսյանին, Ա․ Բարսեղյանին, Մ․ Դրմեյանին, Գ․ Հակոբյանին, Տ․ Պետրոսյանին, Է․ Սեդրակյանին և Ն․ Տավարացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ: