«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 4-ին ժամը 10.00-ից մինչև 20.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Նոյ, Մուշ թաղամասերի, Գագարինի փողոցի և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:
Ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն հունվարի 1-ի դրությամբ գյուղական համայնքներում մշտական բնակիչների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11600-ով:
Արտաշատում 60-ամյա կինը նոթբուք էր գողացել։
Բենզինի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները ցույց տվեցին, որ խիստ չափազանցված են մենաշնորհների դեմ պայքարի արդյունքները, որոնց մասին խոսում է կառավարությունը։ Իրականում իշխանափոխությունից հետո շուկայում շատ բան չի փոխվել։
Արարատի ոստիկանները հայտնաբերել են մեքենայից գողություն կատարած տղամարդուն։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մայիսի 20-24-ն իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 39 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 1.617.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 18-ի վերաբերյալ նշանակվել է 1.730.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 3-ին, ժամը 17:10-ին տեղեկություն է ստացել, որ Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ականջակալները չեն հանում, հեռախոսի մեջ մտած՝ փողոց են անցնում, էլ աջ ու ձախ էլ չեն նայում: Մեկ-մեկ մտածում եմ՝ կարո՞ղ ա՝ էս ժողովուրդը բացի անտարբերությունից՝ գույներն էլ չի տարբերում, դալտոնիկ է: Կարմիր լույսի տակով բռնում-անցնում են, սիգնալ տաս-չտաս՝ պետքները չէ, մի հատ էլ կարող ա գան, դուռը բացեն՝ ասեն՝ ի՞նչ ա եղել»:
Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» (The Salamanca Band and Bugles of The Rifles) նվագախմբի և բրիտանական բանակի շեփորահարների համատեղ համերգը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Կիպրոսում Հայոց Թեմի առաջնորդարանում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ:
Մայրաքաղաքի 30 դպրոցներում առաջիկա սեպտեմբերից կմեկնարկի պիլոտային անվճար ծրագիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ մուտքը տվյալ դպրոցներ կլինի անցաքարտերով: «Ընտրվել են ամենախիտ դպրոցները:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Իրազեկ քաղաքացիների միավորման» Փաստերի ստուգման հարթակի (FIP.am)՝ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ հրապարակած տվյալները ամբողջությամբ ճիշտ են և հիմնված են բացառապես պաշտոնական փաստաթղթերի վրա։ Հետևապես, որևիցե հերքման կամ ներողություն հայցելու մասին խոսք լինել չի կարող»:
24News-ի փոխանցմամբ երկուշաբթի երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս գրեցին Նաիրի բժշկական կենտրոնից։
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին շրջանավարտ -դիմորդները հանձնելու են աշխարհագրություն, կենսաբանություն և համաշխարհային պատմություն առարկաները:
Շվեդական դատարանը մերժել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության մասին դատախազության դիմումը:
«Ամեն ինչ արվում է, որ այս նախագիծը պատշաճ կերպով չքննարկվի: Մեր նպատակը եկամտային հարկի համահարթեցման ու դրանից բխող հետևանքների կանխումն է: Ամեն ինչ անելու ենք, որ այն օրենքի ուժ չստանա»,- հավելեց նա:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության պատվիրակությանը՝ միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ:
«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել:
Աշխաբադում Հայաստանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ՝ փոխնախարարներ Շավարշ Քոչարյանի և Վեպա Հաջիևի (Wepa Hajyýew) գլխավորած պատվիրակությունների ձևաչափով:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս օրերին Եվրոպական խորհրդարանում մասնակցում եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական վեկաժողովի աշխատանքներին»:
«Չպետք է թողնվի վարչական մարմնի հսկողության տակ, պետք է այդ նորմերը հստակեցվեն: Իրենք վտանգավորության աստիճանից կախված՝ կարող են հստակ նշել՝ եթե այս աստիճանի է վտանգավոր, ապա 5 ամսով զրկվում է.կոնկրետ պետք է գրվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիրը:
ՀՀ վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումն անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ է հայտնել:
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի Երևանում հունիսի 3-ին կայացած նիստին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ պատվիրակությունը՝ ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:
Լոնդոնի օդանավակայանում իրավապահները ձերբակալել են տղամարդու, ում մոտ առկա են եղել դանակներ:
Դիլիջանի միջազգային դպրոցը բարի ճանապարհ մաղթեց իր աշակերտների չորրորդ խմբին։ 103 միջազգային ուսանող եւս համալրեց Հայաստանի դեսպանների շարքը ամբողջ աշխարհով մեկ։
Հունիսի 1-ին Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է սպանվել։
«Երբեմն ԱԺ-ում, երբ փորձում ենք Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ ներկայացնել մեր մոտեցումները, տպավորությունն այնպիսին է, որ Բաբլոյանը դեռևս այնտեղ շրջում է։ Նորընտիր ԱԺ-ի հոգեբանության մեջ որևէ փոփոխություն չենք տեսնում, նրանք պատրաստ չեն լսել, քննարկել, բայց մենք համառ ենք և ամեն ինչ նորից ենք փորձելու»։
Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։