
2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կընդունեն Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքները

2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում:
Այս մասին Լոզանում կայացած ՄՕԿ-ի վեհաժողովի ժամանակ հայտարարեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Ձմեռային խաղերը հյուրընկալելու հայտ ներկայացրել էր նաև Ստոկհոլմը:
Իտալիան 4-րդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը: 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կընդունի Պեկինը:
Ձմեռային Օլիմպիական խաղերն առաջին անգամ անցկացվել են 1924 թվականից: Առաջին խաղերը հյուրընկալել էր ֆրանսիական Շամոնի քաղաքը: Կորտինա դ’Ամպեցոն հեռավոր 1956 թվականին արդեն մեկ անգամ ընդունել է խաղերը: