Բաժիններ՝

«Ընկերս, «Չելսին» քո կարիքն ունի». Ֆերդինանդը՝ Լեմպարդին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը դիմել է «Դերբիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին՝ խորհուրդ տալով նրան գլխավորել Լոնդոնի «Չելսին»:

«Կարծում եմ, որ Լեմպարդը բանակցություններ է վարում «Չելսիի» հետ: Ենթադրում եմ՝ նա կգլխավորի ակումբը: Եթե բանակցություններն ընթանում են, ապա նա կստանա աշխատանքը, քանի որ նա կարողանում է խոսել:

Ֆրենկ, ընդունիր աշխատանքը, ընկերս: «Չելսին» քո կարիքն ունի:

Նա իմ ընկերն է: Նա պետք է ստանա այդ աշխատանքը: Նա արժանի է դրան»,- Ռիոյին է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս